Քվեարկության օրվա ընտրական գործընթացը, ընդհանուր առմամբ, եղել է կազմակերպված, ընթացել սահուն և խաղաղ պայմաններում, առանց լայնածավալ կոպիտ խախտումների, սակայն, այդուհանդերձ նկատվել է որոշակի լարվածություն մի շարք ընտրատեղամասերում։
Մնացած 86 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ:
Ընտրողների ցուցակում ընդգրկված ըտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 591.316, քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 282.411 քաղաքացի:
Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 1 մլն 281 հազար 911 մարդ;
Գլխավոր դատախազությունն առաջիկայում կներկայացնի նաև ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում ստացված հաղորդումների, ահազանգերի հիման վրա իրականացված ծավալուն գործունեության արդյունքները:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները ընթացել են ներհանրապետական օրենսդրությանը համապատասխան։ Այդ մասին նշվում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության վերջնական եզրակացության մեջ։
Հերքում ենք նման տեղեկատվությունը: Հոլովակում հստակ տեսանելի է, որ աթոռը նետում է մուգ վերնազգեստով տղամարդը, իսկ Սուրեն Սահակյանը սպիտակ վերնաշապիկով է։
Առաջացած վիճաբանության արդյունքում Սուրեն Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին: