«Հետքի» ճշտած տվյալներով` ռեստորանը չունի նկարահանող համակարգ, ուստի` տեսաձայնագրություն` որպես ապացույց, չկա գործում: Վերջին տվյալներով` հարցաքննվել են «Մուշ» ռեստորանի սեփականատերը, ռեստորանի աշխատակիցներ և Շարբաթյանի քրոջ որդին` Հայկ Ասլիկյանը:...
Պարզվել է, որ նոյեմբերի 18-ին` ժամը 22.00-ի սահմաններում, եղբայրներ Արտակ և Արեն Վերանյանները և 1981 թ. ծնված Սամվել Դիլոյանը «Մուշ» ռեստորանային համալիրում հանդիպել են Սամվել Շարբաթյանին` անձնական հարցերի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու:
Երեկ` ժամը 22.45-ին, «Շտապօգնության» կայանից ոստիկանության Գուգարքի բաժինը հաղորդում է ստացել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի ռեստորանում դիակ կա: