HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննությունը:

Մանվել Գրիգորյանը ամիսներ շարունակ կալանքի տակ գտնվելուց հետո 2018թ.-ի դեկտեմբերի 21-ին 25 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել, սակայն Վերաքննիչ դատարանը վերացրել էր այս որոշումն ու նրան նորից կալանավորելու որոշում կայացրել:

Սկսած 2019թ.-ի հունվարի 22-ից՝ Գրիգորյանը նորից կալանքի տակ է: Նրա և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործի նախաքննությունն օրերս ավարտվել է:

Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 232 917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1 228 176 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 225 003 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 101 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանն այսօրվա նիստին ներկա չէ, քանզի փետրվարի 8-ից գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter