HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 16 մլն տրամադրեց Համաշխարհային ունիվերսիադային ուսանողների մասնակցության համար

Կառավարությունն այսօրվա նիստին 16 միլիոն դրամ հատկացրեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիային ամառային 30-րդ Համաշխարհային ունիվերսիադայի խաղերին մասնակցելու համար։

Այն կայանալու է հուլիսի 3-14-ը՝ Իտալիայի Նեապոլ քաղաքում։ Խաղերին մասնակցելու հայտերը պետք է ներկայացվեն մինչև հունիսի 2-ը, հակառակ դեպքում Հայաստանի պատվիրակությունը կզրկվի մասնակցության իրավունքից, իսկ հայտերը ներկայացնելու և չմեկնելու դեպքում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան կենթարկվի ֆինանսական տուգանքի:

Կրթության և գիտության նախարարության հաղորդմամբ՝ Հայաստանի համալսարանական մարզական պատվիրակությունները ունիվերսիադաներին ներկայանում են լավագույն ուսանող մարզիկներով և հավաքական թիմերի մարզիչներով, իսկ խաղերի մեդալների ընդհանուր հաշվարկում միշտ տեղ են զբաղեցնում լավագույն 30 երկրների շարքում:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ ունիվերսիադային՝ տարբեր սպորտաձևերում, կմասնակցի 19 ուսանող:

Ուսանողներն ունիվերսիադայի ընթացքում մասնակցում են համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի կազմակերպված կրթական սեմինարներին, վեհաժողովին և կոնֆերանսին՝ ներկայացնելով Հայաստանում համալսարանական սպորտի առկա վիճակը և զարգացման հեռանկարները:

«Համաշխարհային ունիվերսիադաները հանդիսանում են տարվա ամենակարևոր մարզական միջոցառումը, որին մասնակցություն են ունենում շուրջ 180 երկրների ավելի քան 15000 պատվիրակներ՝ իրենց մեծությամբ զիջելով միայն օլիմպիական խաղերին»,-կառավարությանը հայտնել է կրթության և գիտության նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter