HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

1000 դրամների նախագիծը ամբողջությամբ ընդունվեց. դրույքաչափերը կլինեն 1500-ից 15000 դրամ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը՝ առաջարկելով վերանայել 1000 դրամների հիմնադրամի դրոշմանիշային վճարների հատուցման չափը:

Մինչև 100 հազար դրամ հարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը կլինի 1500 դրամ, 101 հազարից մինչև 200 հազար հարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ, 201 հազարից մինչև 500 հազար դրամ հարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ, 501 հազարից մինչև մինչև 1 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ, 1 միլիոն 1000 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում` 15 հազար դրամ (հարկերը ներառյալ աշխատավարձը):

Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով` նախագիծը առաջինից երկրորդ ընթերցում չի փոփոխվել: Նախարարի խոսքով` ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի առաջարկը` երկու միլիոն դրամը գերազանցող եկամուտների դեպքում քսան հազար դրամ սահմանելը կառավարության համար ընդունելի է: Նման նախագիծ ներկայացվելու դեպքում այն կարժանանա կառավարության դրական եզրակացությանը: Փոփոխությունները գործելու են 2021 թվականի հունվարի մեկից:

Մեկնաբանություններ (1)

Վարուժան Մկրտչյան
Նույնիսկ զարմացած եմ, միլիոնուկես աշխատավարձ ստացողի համար 15000 դրամը էական արժեք չէ, քանի որ նա ստանում չվաստակած գումար, իսկ ես 50 տարի անընդմեջ աշխատելով ստանում եմ 49000դրամ կենսաթոշակ... միևնույն ժամանակ ունեմ ԱՁ, որը մի կերպ յոլա եմ տանում, քանի որ 2018 թ-ից հետո գրեթե պատվերներ չկամ, իսկ ձեր նախագիծը ուղակի նոր թալամի միտում է... վճարում ենք հարկեր, դուք պարտավոր էք նորմալ ղեկավարոլ տնտեսությունը և պահել արդիական բանակ, սա դիտարկում եմ նոր հարկատեսակ, որը կվատացնի մանր և միջին բիզնեսը.... եկեք սրտացավ հայրենասեր չղաղանք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter