HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սատանի կամուրջ» կոչվող հատվածից դեպի Տաթևի վանական համալիր ավտոճանապարհին արգելափակումից դուրս է բերվել 15 բեռնատար ավտոմեքենա

Մարտի 10-ին՝ ժամը 12։42-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածից դեպի Տաթևի վանական համալիր ավտոճանապարհին ավտոմեքենաները ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար ավտոմեքենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter