HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին ՝ Անկախության օրվա առթիվ։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանք¬ներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:

Բարձր եմ գնահատում Ուզբեկստանի արձանագրած նշանակալի առաջընթացը և երկրի զարգացմանն ուղղված լայնածավալ բարեփոխումները, որոնք Ձեր ղեկավարությամբ նոր հնարավորություններ են ստեղծում երկրի կայուն զարգացման, քաղաքացիների բարեկեցության բարձրացման և Ուզբեկստանի միջազգային հեղինակության ամրապնդման համար։

Վստահ եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, փոխադարձ հարգանքն ու վստահությունը, ինչպես նաև երկուստեք գործադրվող ջանքերը նոր խթան կհաղորդեն մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը։

Համոզված եմ, որ առկա քաղաքական փոխըմբռնման և փոխադարձ վստահության հիման վրա կկարողանանք նոր բովանդակություն հաղորդել Հայաստանի և Ուզբեկստանի միջև հարաբերություններին և բացահայտել համագործակցության նոր հնարավորություններ՝ ի շահ մեր ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ուզբեկստանի ժողովրդին՝ բարեկեցություն և կայուն առաջընթաց»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter