HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

17 միլիոն դրամ՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի լիցենզիայի գնման համար

Կառավարությունն ընդունեց որոշում, որի համաձայն` 17 միլիոն դրամ այս տարվա բյուջեի պահուստային ֆոնդից կտրամադրվի ԿԳՆ-ին՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի լիցենզիայի գնման համար: Որոշումը չզեկուցվող էր:

Ըստ որոշման նախագծի՝ գումարը տրամադրվելու է «Փի-Արտ» ՍՊԸ-ին՝ «հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացմանը խթանող միջոցառումների իրականացման նպատակով»: Իսկ անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետությունում ինտելեկտուալ շարժման զարգացման պահանջներից»:

Հիշեցնենք, որ արդեն 15 տարի է` Հայաստանում անցկացվում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագիծը: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայաստանյան հեռուստանախագիծն իրականացվում է ռուսաստանյան «Իգրա Թի Վի» հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտոնագրի ժամկետն ավարտվել է, ԿԳՆ-ն առաջարկում է նոր՝ 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ 17 միլիոն դրամը տրամադրել 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից՝ «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով նախատեսված միջոցների խնայողություններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter