HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հակառակորդի դիվերսիան հետ մղած զինծառայողը կբուժվի Ֆրանսիայում

Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Արայի Թորոսյանի բուժումը Ֆրանսիայի Հանրապետությունում իրականացնելու նպատակով 2018 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 1 միլիոն 303 հազար դրամ: Չզեկուցվող որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին:

Արձանագրության մեջ նշվում է, որ հիմք է հանդիսացել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 410-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները:

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից պաշտպանության նախարարությանն է հատկացվում 1 միլիոն 303 հազար դրամ, որը նախարարության կողմից պետք է փոխանցվի Ռ. Թորոսյանի բանկային հաշվեհամարին` Ֆրանսիայի Հանրապետությունում վերջինիս բուժումն ապահովելու համար: Թորոսյանը հրազենային վնասվածք է ստացել 2014 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը՝ հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողությունները հետ մղելիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter