HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նախարար. «Գազի գինը կարծում եմ՝ չի բարձրանա»

«Գազի գինը կարծում եմ՝ չի բարձրանա: Բանակցությունների արդյունքում պարզ կլինի,  սահմանին գին կձևավորվի, հետո նոր արդեն սպառողների համար»: Այս մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով` ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, և ըստ նախարարի պաշտոնակատարի` լավագույն արդյունքը կլինի սակագնի իջեցումը:

«Սպասե՛ք մեկ օր բանակցությունների ավարտին, կիմանաք»,- ասաց նա՝ հավելելով չգիտի, թե ռուսական կողմի տրամադրվածությունը ինչպիսին է:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter