ՀՀ կառավարության էլեկտրոնային հասցեից այսօր առավոտյան, ի պատասխան ծանր սոցիալական պայմաններում ապրող գյումրեցի անօթևան, երեք միակողմանի որբ անչափաս երեխաներ խնամող Էլմիրա Թամազյանի ընտանիքի մասին պատմող «Գյումրի. Անտուն և անտեսված որբ երեխաներ»...
Որոշ ժամանակ անց առաջին նախագահը հայտարարեց մեկ շաբաթով շուրջօրյա հանրահավաքներ սկսելու մասին՝ հստակեցնելով, որ շարունակում են ուժի մեջ մնալ իշխանությունների առջեւ դրված պահանջները:
Այս ամառ Գանձասարի վանքի պատի հետ կապված աղմուկը որոշ «ինտելեկտուալների» կողմից հանգեցրեց ոչ կոռեկտ արտահայտությունների Հայաստանի և Արցախի մեծ քաղաքացի, մոսկվայաբնակ Լևոն Հայրապետյանի հասցեին, ինչի պատճառով նա այլևս հրաժարվեց հայրենիք գալ:...
Իր վերջին մի քանի ելույթներում Սերժ Սարգսյանը սովորություն է դարձրել անընդհատ կրկնելու, որ Հայաստանը իրավական, ժողովրդավարական եւ բարգավաճ երկիր է դառնալու քսան տարի հետո։
Սա այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիներից մուտքի համար գանձվում է 500, իսկ արտասահմանցիներից 1500 դրամ:
Քանաքեռի թիվ 84 միջնակարգ դպրոցի (Խ. Աբովյանի անվան) տնօրեն` Ա. Էլոյանը հերթական անգամ չարաշահում է իր պաշտոնական դիրքը` ստիպելով ուսուցչական անձնակազմին անդամակցել "Հանրապետական" կուսակցությանը:
Քննարկվել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին: Քեթրին Էշթոնը նշել է, որ Եվրամիությունը համակողմանիորեն աջակցելու է Հայաստանում հաջողությամբ...
Հյուրի խնդրանքով Ա. Հարությունյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին և հեռանկարին: Վարչապետի խոսքով` Մինսկի խումբը կարևոր դերակատարություն ունի բանակցությունների շարունակման և մեր տարածաշրջանում...
Պարզվել է, որ նախորդ օրը Դ. Պողոսյանը, ով Էրեբունու վարչական շրջանի ավտոլվացման կետի աշխատակից է, փախցրել էր լվացման նպատակով իրեն տրված «ԱրմԴավ կոմֆորտ» տաքսի ծառայությանը պատկանող «Daewoo Nexia» մակնիշի Լ 1315 համարանիշի ավտոմեքենան:
Այս տարվա սեպտեմբերի 15-ին` առավոտյան 9:00-ի սահմաններում, «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կախվելու միջոցով ինքնասպան էր եղել դատապարտյալ Արայիկ Հայրապետյանը: Նա սեպտեմբերի 23-ին ոստիկանների կողմից Մյասնիկյան պողոտայում վնասազերծված հանցախմբի...
Սահմանված է 2 մրցանակ. «WebԾիրան » գլխավոր մրցանակը` 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ խրախուսական մրցանակ` 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Վերջինիս անունը ոստիկանությունը չի հայտնում, միայն նշում է, որ նա 5000-ից 20 հազար դրամի դիմաց նի շարք կանանց միջնորդել է սեռական հարաբերության մեջ մտնել իր ծանոթ տղամարդկանց հետ:
Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած` Единая Россия իշխող կուսակցության համագումարը, ինչպես նաեւ դրանից հետո փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի պաշտոնանկությունն ու այդ ամենի հետ կապված զարգացումները շատ լավ նյութ են Ռուսաստանի...
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում կոչ է արվել խիստ միջոցներ ձեռնարկել «Ուսուցչի օրվա» առիթով դպրոցներում կատարվող անօրինական դրամահավաքները կանխելու...
Ըստ լրատվամիջոցների՝ վերջերս ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը Հայ Դատի վաշինգտոնյան գրասենյակի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի ուղեկցությամբ այցելել է Վրաստան՝ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների և հայ համայնքի ներկայացուցիչների...
Արևելյան գործընկերության ծնունդն իսկապես ժամանակի պահանջն էր: Այն նոր շունչ հաղորդեց և նոր հեռանկարներ բացեց Եվրամիության և Արևելյան գործընկերների հարաբերությունների համար: Այժմ...
Վերջիններս պլանավորել ու կատարել են ավազակային հարձակումներ` զենքի ապօրինի գործադրմամբ: Ընդհանուր առմամբ, բացահայտվել է վերոհիշյալ անձանց մասնակցությամբ ավազակային հարձակմամբ կատարված հափշտակության 4 դրվագ:
Ժամեր անց կմեկնարկի ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը: Կազմակերպիչները հայտատարել են, որ այս հանրահավաքը բեկումնային է լինելու եւ ժողովուրդը հուսահատված տուն չի գնա: Երեկ էլ Հայաստանում ԱՄՆ դեսպանատւնն էր իր քաաղաքացիների համար հայտարարություն տարածել՝...
Ցուցահանդեսին մասնակցում են առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ապահովագորության, արդյունաբերության, ինովացիոն և տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության, սննդաարդյունաբերության ոլորտներում գործող հայրենական և արտասահմանյան...
Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի փոխտնօրեն Փաթրիք Ֆայնը ս.թ. հոկտեմբերի 2-4-ը կլինի Հայաստանում` դիտարկելու Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացվող ՀՄՀ-Հայաստան ծրագրի արդյունքները:
Ալկոհոլային թունավորումով բուժօգնության էր ընդունվել նշված կենտրոնի վերակենդանացման բաժանմունք և բուժքույրերի հանդերձասենյակից գողացել պայուսակ, որի մեջ եղել է դրամապանակ, կոշիկներ և վերնազգեստ:
Հայաստանի նախագահը և Ֆինլանդիայի վարչպետը քննարկել են հայ-ֆինլանդական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Յուրկի Կատայնենը նշել է, որ Հայաստանում իրականացվող...
Սեպտեմբերի 23-ին Մյասնիկյան պողոտայում ավազակային խմբի վնասազերծումից հետո խմբի հետ կապ ունենալու կասկածանքով կալանավորվել են «Գառնու Սուրիկի լավաշ» ձեռնարկության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի երկու որդիները` Անդրանիկ եւ Արտյուշա Հակոբյանները,...
Պատրաստվում է համապատասխան գրություն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի բաժին ուղարկելու համար` դեպքի առիթով միջոցներ ձեռք առնելու և օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու համար:
Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչությունների սոցիալական վիճակի, երկու պետությունների կողմից տարվող սոցիալական քաղաքականությունների մասին են ստորեւ ներկայացված հարցազրույցները հայ եւ ադրբեջանցի մասնագետների հետ:
2011 թվականի հոկտեմբերին աշխարհից ընտրված 10 լիամետրաժ ֆիլմերի շարքում «ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ» ֆիլմը կունենա համաշխարհային պրեմիերա Հարավային Կորեայում` աշխարհի ամենահեղինակավոր և ամենակարևոր փառատոներից մեկի` Պուսանի միջազգային կինոփառատոնի Flash...
«Ցավոք սրտի ոչ սպանությունների, ոչ ինքնասպանությունների իրավական լուրջ հետազոտություններ և դրանից արվող եզրակացություններ իրականում չկան», - այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչությունների սոցիալական վիճակի, երկու պետությունների կողմից տարվող սոցիալական քաղաքականությունների մասին են ստորեւ ներկայացված հարցազրույցները հայ եւ ադրբեջանցի մասնագետների հետ:
Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում, դիմելով սոցցանցի օգտագործողներին, հորդորել էր գրել հայատառ: «Բարեկամներ, գիտակցում եմ, որ մեր շատ հայրենակիցներ, մանավանդ արտերկրում, չեն կարող գրել հայատառ, քանի որ չունեն յունիքոդ:...
Զավեշտալին, սակայն, այն է, որ փոխգնդապետ Աշոտ Տիտանյանը քրեական գործի հարուցումը մերժելու մասին իր որոշումներում, ըստ էության, առաջնորդվել է «Աղվեսը պոչին է վկա բերում» ժողովրդական ասացվածքի սկզբունքով:
Մի անգամ էլ նա, տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ Լյովա Խառատյանի ներկայությամբ աչքով անելով Հեղինեին, ասել է. «Հեղինե, այս ինչե՞ր են ասում մեր մասին»: Հեղինե Կարապետյանը տարակուսել է նրա խոսքերից:
Հայաստանում կան մոտ 3,600 բուսատեսակներ և դրանցից 123-ը էնդեմիկ են և այլևս ոչ մի տեղ չեն հանդիպում: Համաձայն մասնագետների այս բույսերը կարող են դառնալ վտանգված տեսակներ մի շարք ազդեցությունների պատճառով, որոնցից են`անտառահատումը, ջրային ռեսուրսների...
Վաղվանից մեկնարկում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կազմակերպված ընտրությունների անցկացման մաuնագիտական դաuընթացները: Հոկտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում դասընթացներ կանցկացվեն Մեղրիում, Ագարակում, Քաջարանում, Կապանում,...
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում խոտհարքի մեծ մասը չեն հնձում: Գյուղում գյուղատնտեսական որեւէ տեխնիկա չկա` ոչ համայնքապետարանի հաշվեկշռում, ոչ էլ գյուղացիներին պատկանող: Գերանդիով հունձն էլ հասցնում են այնքան, որքան եղանակն է թույլ տալիս կամ...
Ստորև ներկայացնում ենք այդ ընտանիքին երկարատև օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին հայ հոգևորականի նամակը՝ ողղված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին.
Այս օրերին ոչ մի պատգամավոր, հատկապես հանրապետականները, չեն համարձակվում հայտարարել՝ առաջադրվելո՞ւ են առաջիկա խորհրդարանական ընտրություններում, թե՞ ոչ։ Բանն այն է, որ իրենք ոչինչ չեն որոշում, որոշողը, մեծ հաշվով, Սերժ Սարգսյանն է։
Որոշվել է քարոզչության ու ձայներ գնելու համար հսկայական փողեր «թափել»: ՀՀԿ քաղտեխնոլոգները կուսակցության լիդերներին համոզել են, որ փող վերցրած ընտրողների 70%-ն իր ձայնը վճարողին է տալու, իսկ հեռավոր մարզերում այդ տոկոսը կհասնի մինչև 90-ի:
Փոխարենը հրապարակման հեղինակը ծանուցագիր ստացավ, որով հիավիրվում էր ՀՀ ՊՆ քննչական ծառայություն` թիվ 90154311 քրեական գործով որպես վկա ցուցմունք տալու:
Մեծ որդուս՝ Արտյուշ Հակոբյանի պաշտպանն այսօր ինձ ասաց, որ տեսել է նրան ու ասաց, որ ծեծել են, խփել են գլխին, ուղեղի ցնցում է ստացել, այսօր էլ տարել են քաղաքային վարչություն հարցաքննության: Իսկ փոքր տղայիս ոնց որ չեն ծեծել: Նա դեռ Աբովյանի ոստիկանությունում...