Մոտ 7000 բնակչություն ունեցող Գառնի գյուղում գործում է 4 ընտրատեղամաս։ 27/28 ընտրատեղամասում գրանցված է 1559 ընտրող։
Գեղարքունիքի մարզի Սեւանի 23/6 ընտրատեղամասում ժամը 10-ի սահմաններում ընտրողների ակտիվություն չէր նկատվում: Հանձնաժողովի նախագահ Անահիտ Գեւորգյանն այն պայմանավորեց ցրտով, եղանակային պայմաններով. «Ակտիվությունը կսկսվի երեւի ժամը 1-ից հետո»:
Կենտրոն վարչական շրջանում գտնվող 9/09 ընտրատեղամասի (Վ. Մայակովսկու անվան դպրոց) հանձնաժողովի նախագահ Սամվել Ղազումյանի ասելով՝ 10:10-ի դրությամբ 1580 գրանցված ընտրողից քվեարկությանը մասնակցել է շուրջ 100 հոգի: Խախտումներ այս ընթացքում չեն գրանցվել:
Առավոտ վաղ քաղաքացիներից ոմանք շտապում են Դավիթ Անհաղթ առևտրի կենտրոն, որտեղ նախկինում գրանցված էր 5/28 ընտրատեղամասը:
Կալանավորված անձանց պաման վայրի հանրաքվեի տեղամասային հանձնաժողովը գործառույթների բաշխման նիստը կսկսի քվեարկությունից մեկ ժամ առաջ:
ՔՀԻ դիտորդին չեն թողել 1/04 ընտրատեղամաս մուտք գործել՝ ասելով, որ իրավունք չունի մասնկացելու հանձնաժողովի նիստին: Ներս են թողել միայն 08:00-ին, երբ ընտրատեղամասը բացվել է:
Գեղարքունիքի մարզի 23 ընտրատարածքի Ծովագյուղի 23/18 ընտրատեղամասում, որը տեղակայված է 14 փողոց, շենք 10 մանկապարտեզի շենքում,1569 ընտրողից առավոտյան 9:12-ի դրությամբ ընտրել է մոտ 30 մարդ: Այս մասին հաղորդեց հանձնաժողովի նախագահ Սամվել Ղազարյանը:
Հայաստանում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: 1997 տեղամասեր առավոտյան 08.00-ից բաց են, կփակվեն 20.00-ին: