Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն, ինչից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին այդ պաշտոնում նշանակվելուց հետո շարունակում է մնալ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որն զբաղեցնում է 2019-ից: