Հայ քրիստոնեությունը դարերի ընթացքում յուրահատուկ կերպով է միավորել հայրենասիրությունն ու աստվածապաշտությունը։ Այդ ժառանգությունը չպետք է վերածվի իշխանական պայքարի գործիքի։
Իշխանությունները մեղադրում են եկեղեցականներին կուսակրոնության ուխտը խախտելու և այլ պետությունների շահը սպասարկելու համար։ Մայր Աթոռն էլ մեղադրում է իշխանություններին, որ միջամտում են իրենց ներքին գործերին և ճնշումներ գործադրում։
Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները շարունակում են միջամտել Եկեղեցու գործունեության ինքնավարությանը և ազատությանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և ներպետական օրենքները, ՀՀ միջազգային իրավական պարտավորությունները։
Ինչպես տեսնում ենք, նշված գրությամբ չի հայտնվել դիրքորոշում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Միքայել Սրբազանի հաշվին վիրահատվելու և բուժում անցնելու խնդրանքի վերաբերյալ:
Դեռևս զերծ մնալով խիստ միջոցների կիրառումից՝ Մայր Աթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը և կեղծ ու մտացածին բովանդակությամբ հրապարակային ելույթները, վերադառնալ կանոնական դաշտ։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է։
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին առնչվող թմրամիջոցի ապօրինի իրացման դեպքին, որի հիման վրա վերջինս ձերբակալվել, ապա՝ կալանավորել է։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց 2 ամսով կալանավորել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։
Դատարանի բակում նրա փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն պարզ է, թե ինչ որոշում է կայացնելու դատարանը, հատկապես, երբ միջնորդությունը քննում է դատավոր Մասիս Մելքոնյանը։