Էրդողանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով և այդ երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում։
«Հերթական անգամ ԱՄՆ-ն և Եվրոպան գործեցին՝ ապավինելով ոչ հավաստի տեղեկատվությանը և սխալ տրամաբանությանը։ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ չի մատակարարել։ Վերջակետ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է իրանցի նախարարը։
ՌԴ պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ Ուկրաինայի ԶՈՒ-ն «ցանկություն և ձգտում ուներ վերցնել Կուրսկի ատոմակայանը», որպեսզի «միջուկային ահաբեկչություն իրականացնի»: «Դա, բարեբախտաբար, չի հաջողվել»,- հավելել է Շոյգուն:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հարձակմանը մասնակցել է ավելի քան 15 անօդաչու թռչող սարք: ԱԹՍ-ների հարձակման մասին առաջին հաղորդագրությունը Սոբյանինի տելեգրամյան ալիքում հայտնվել է Մոսկվայի ժամանակով 02:32-ին։
Ուկրաինական գինի արտադրողները չեն կարողանում դիմակայել եվրոպական ապրանքանիշերի հետ մրցակցությանը և կառավարությունից պահանջում են նվազեցնել ակցիզային հարկը, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել Հարավային Կովկասի արտադրողների դեմ:
Ուկրաինական կողմի տվյալներով՝ ՀՕՊ ուժերը խոցել են 58 անօդաչու։
Բրիտանական The Times թերթի տվյալներով՝ Ռուսաստանն Իրանից ստացել է ավելի քան 200 բալիստիկ հրթիռների խմբաքանակ։ Ուկրաինական հետախուզական տվյալների համաձայն՝ դրանք «Ֆաթեհ-300» հրթիռներ են, որոնց գործողության շառավիղը հասնում է 110 կիլոմետրի։
Դրանում ներառված են RIM-7 զենիթային հրթիռներ, համազարկային կրակի HIMARS ռեակտիվ համակարգերի զինամթերք, 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային արկեր, դյուրակիր զենիթահրթիռային Stinger համալիրներ, AT-4, TOW և Javelin տեսակի հակատանկային համալիրներ։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի զինված ուժերը նախատեսում են գրավել Ռուսաստանի այլ բնակավայրեր: