«Եղնիկների» դիրքերից մեկում ծանոթացա Տիգրան Վարդանյանի հետ: Նա պատմեց, որ երրորդ դասարանից իրեն տնօրենը դպրոցից հեռացրել է: Ես չէի հավատում, նորից եմ հարցնում՝ բայց ի՞նչ ես արել, որ տնօրենը հեռացրել է: Ասում է` չար երեխա եմ եղել: Բայց երրորդ դասարանում...
«Իսկը Փարիզ-Դաքար ավտոռալլին է»,- կատակով ասացի ես գործընկերներիս, երբ մեր սպիտակ «Նիվան», իր ետեւից փոշու հսկայական ամպ բարձրացրած, սլանում էր դեպի ԼՂՀ հարավարեւելյան սահման տանող հողախճապատ ճանապարհով:
Ֆիզուլիից դուրս ենք գալիս միջպետական մայրուղի, որն այսօր չի ծառայում իր բուն նպատակին: Իրենց դերը փոխել են նաեւ ճանապարհի եզրով կանգնեցված էլեկտրասյուներով ձգվող հոսանքալարերը, որոնք հիմա որպես թառ ծառայում են կաչաղակներին ու վայրի աղավնիներին:
Կանգնած ենք սահմանագծին: Հրամանատարը ցույց է տալիս աջ կողմի վրա` ձորի հանդիպակաց լանջին փռված ադրբեջանական Թափկարակոյունլու գյուղը ու պատմում, որ ազերները ծրագրված մեծացնում են այն. բնակավայրի հին տներից աջ երեւում է նորակառույցների սիմետրիկ...
Մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել վերջերս` օգոստոսի 5-ին: Թշնամին կրկին ակտիվացել է: Ու դարձյալ «տագնապ» ազդանշանով հետախույզները բարձրացել են դիրքեր: Դիպուկահար Սարգիսն այսօրվա պես հիշում է այդ դրվագը: Տեղ հասնելով` երեկոյան ութն անց կեսի սահմաններում...
Ես հարավ գնացող խմբում էի. հարավում ազատությունը մի տեսակ անծայրածիր է: Հյուսիսում ուրիշ զգացում է պատում քեզ. դիմացդ Գյուլիստանի եկեղեցին է` թշնամու ձեռքում: Հայացքդ միանգամից ընդգրկում է կիսավեր գյուղը, վառած տները: անծայրածիր հարթավայրն...
ԼՂՀ հյուսիսային ուղղությունը պահպանող զորամասերից մեկը շրջապատված է անտառապատ բլուրներով: Այս հատվածում Ադրբեջանի և Արցախի պետական սահմանի դիրքերն իրարից բավական հեռու են: Դիպուկահարների համար ճակատային գծում կանգնած զինվորը խոցելի չէ:
«Հետախուզական տվյալներով` մարտի 3-ին հակառակորդը նշում էր մեր դիմաց կանգնած մոտորահրաձգային բրիգադի կազմավորման տարելիցը, որի կապակցությամբ բրիգադի հրամանատարությունը որոշել էր նվեր մատուցել իր վերադասին, և «ընտիր» ստորաբաժանումն ուղարկել...