Մասնավորապես, փլուզվեցին Մինաս Ավետիսյանի «Գիշեր», «Առավոտ», Աշոտ Մելքոնյանի «Սրնգահարը» կոմպոզիցիաները «Օմեգա» գործարանի մասնաշենքում, Մինաս Ավետիսյանի «Հովվերգություն» կոմպոզիցիան «Ստրոյմաշ» գործարանում:
«Երկրորդ քաղաք չի նշանակում երկրորդական: Երբ որ Կրակովից «Կզաքիսով աղջիկ» կտավն ուզեցան տանել Վարշավա կրակովցիները չթողեցին, այսինքն էդ իրանցն է, իրանց քաղաքինն է:
«Ով է ասել, որ Մինասի որմնանկարները աէրոպորտի տերմինալ տեղափոխելը ամենաճիշտ որոշումն է»,-վրդովված հարցնում էին գյումրեցի արվեստագետները:
Մինասի որմնանկարները Գյումրիից տեղափոխելու ՀՀ կառավարության նախաձեռնությունից անհանգստացած գյումրեցի մի խումբ մշակույթի գործիչներ և արվեստի ներկայացուցիչներ «Շիրակ կենտրոն»-ին տրամադրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հղած բաց նամակը, որում...