Երկու տեղամասում մեկական հանձնաժողովի անդամ բացակա է եղել:
Տեղամասում դիտորդական առաքելություն է իրականացնում Սեւանի «Տարածքանին զարգացման ու հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ այսօր` 01/08 տեղամասում «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչի վրա է հարձակվել տեղամասային հանձնաժղովի նախագահը` խոչնդոտելով նկարահանումը:
N15/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ առավոտյան ժամը 10.30-ի տվյալներով՝ ընտրությանը մասնակցել է 30 ընտրող:
Պաշտոնավոր մարդիկ եք, ինչի՞ չեք գալիս գյուղեր, եկեք էլի, շփվեք մեր հետ
Գրիգորյանի խոսքով՝ տեղամասում նույնականացման քարտով ընտրողներ ունեցել են, և ոչ մեկի հետ որևէ խնդիր կամ տարաձայնություն չի գրանցվել: Քվեարկությունն ընթանում է դանդաղ, բայց խաղաղ:
ՔՀԻ դիտորդը հաղորդում է, որ ընտրատեղամասում Հովիկ ունունով ներկայացած տղամարդն առնվազն երկու անգամ (վերջին անգամ մոտավորապես ժամը 11-ին) քվեարկողներին ուղեկցել է քվեարկության սենյակ, հետևել է, որ քվեարկեն և նրանց հետ դուրս եկել:
Դիտորդները ներկայացան ուշացած՝ պատճառաբանելով քվեարկության գնալը:
Հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ նման պասիվություն դեռ ոչ մի ընտրության չի նկատվել: