HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մեկնարկել է ԵՊՀ ռեկտորին անվստահություն հայտնելու հոգաբարձուների խորհրդի նիստը

Երևանի պետական համալսարանում մեկնարկել է հոգաբարձուների խորհրդի նիստը: Օրակարգում մի հարց է՝ անվստահություն հայտնել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Արամ Սիմոնյանին:

Նիստի ընթացքում մի քաղաքացի մոտեցավ ամբիոնին և հայտնեց, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը իրեն 30 միլիոն դրամ «գցել է», սակայն նիստը ղեկավարողները թույլ չտվեցին քաղաքացուն պարզաբանել, թե ինչ գումարի մասին է խոսքը՝ հայտնելով, որ համալսարանի խորհրդի անդամ չէ և իրավունք չունի ելույթ ունենալ:

Քվերակության դրվեց նաև նիստը տեսանկարահանելու և լրագրողներին նիստին մասնակցել թույլատրելու հարցը, որը ընդունվեց առանց առարկության:

Այս պահին հոգաբարձուների խորհրդի անդամները ելույթներ են ունենում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter