HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրական սյան վրա

Ապրիլի 4-ին` ժամը 16:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրական սյան վրա կա կախված քաղաքացի:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը:

Պարզվել է, որ Վալերի Բ.-ն (ծնված 1996 թ.) էլեկտրական սյան վրա աշխատանքներ իրականացնելիս հոսանքահարվել է:

Փրկարարները Վալերի Բ.-ին իջեցրել են էլեկտրական սյան վրայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ մահացել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter