HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Բագրատունյաց պողոտայում․ տուժածը հոսպիտալացվել է

Մարտի 14-ին՝ ժամը 23։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի խճուղու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ  Բագրատունյաց պողոտայի թիվ 70/1 հասցեի մոտակայքում Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը։ Տեղում արգելափակված քաղաքացիներ չեն հայտնաբերվել։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժած Ա․ Ա․-ին (ծնված 1990 թ․) շտապօգնության և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter