HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամկետային զինծառայող Արսեն Մանուկյանի մահվան գործով ձերբակալվել է համածառայակիցը

Պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի մահվան դեպքով ձերբակալվել է նրա համածառայակիցը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն, որի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվում է քրեական գործը։ 

Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ 2022թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանը, մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում:

Միջնորդություն է հարուցվել դատախազություն՝ զինծառայող Ա. Մանուկյանի համածառայակցի նկատմամբ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter