Ինչպե՞ս ստանալ միջազգային վարորդական վկայական
Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար ազգային վարորդական վկայականի հիման վրա, առանց քննությունների մասնակցելու, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը։
Այն ստանալու համար անձը ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանում է ներկայացնում
անձը հաստատող փաստաթուղթ, մեկ գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի, վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ), գործող ազգային վարորդական վկայական։
Միջազգային վարորդական վկայականը տրվում է երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել