HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Հոuլիսի 25-ին` ժամը 10։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածից Դավիթ Բեկի փողոց տանող լուսացույցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz C180 (վարորդ՝  Ա. Խ., ծնված 1970 թ.) և Renault (վարորդ՝  Վ. Ո., ծնված 1956 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Renault» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Մ.-ին (ծնված 1988 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter