Որոշման հավելվածում որպես հիմնավորում նշված է, որ առողջապահական ծառայությունների ԱԱՀ-ով հարկումը հնարավորություն կտա ընդլայնել պետպատվերով ՝ անվճար բուժօգնություն ստացողների թիվը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 22-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և կողաշրջվել երթևեկելի հատվածում:
Այդ մասին չորեքշաբթի՝ հունվարի 20-ին «Российская газета» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին նման հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։
Գևորգ Ջավախյանը վիրավորվել է հոկտեմբերի 24-ին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի մերձակայքում, հոկտեմբերի 28-ին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։
Այսպիսով, Ջո Բայդենը դարձել է ԱՄՆ պատմության 46-րդ նախագահը, որը 2009-2017 թվականներին, Բարաք Օբամայի վարչակազմում, զբաղեցրել է նաև ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։
Թրամփը մեկնել է Մերիլենդ նահանգի Էնդրյուս ավիաբազա, որտեղ կայացել է հրաժեշտի կարճ արարողություն։ Այնտեղից Թրամփը կմեկնի Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքի Մար ա Լարգո ամառանոց։
Հիմնական թեման Արցախն էր։
Դեսպանի հետ քննարկվել են հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու առնչությամբ ռուսական կողմից գործադրվող ջանքերը։
Ավինյանն ընդգծեց` ո՛չ զոհերի, ո՛չ էլ անհետ կորածների թվեր չի ուզում ասել, քանի որ այդ ցուցակները վերջնականացվելուց հետո ՊՆ-ն հրապարակելու է:
Քննարկվել են հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին համապատասխան 2021 թվականին ԱԳՆ գործունեությանը, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։
Պաշտպանական կողմն առարկեց գործի արագացված դատաքննության դեմ։
Ըստ վարչապետի` ընդդիմությունն իր շեշտադրումներով վտանգի տակ է դնում գերիների կյանքը, և պարտադիր չէ, որ գերիների վերադարձի բանակցություննների ամբողջ բովանդակությունը ներկայացնեն:
«Արարողությանը, որ կատարվեց Մայր Աթոռի երիցագույն հոգևորական Տ. Ոսկան արք. Գալփակյանի նախագահությամբ, ներկա էին ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկներ, Հայկական ժողովրդային շարժման ներկայացուցիչներ և աջակիցներ»:
Ճակատային գծի հյուսիսային հատվածում ընթացող մարտական գործողությունների ժամանակ աչքի են ընկել մայոր Անդրանիկ Արմենի Ասրյանը, ավագ լեյտենանտ Զոհրակ Հովհաննեսի Հովհաննիսյանը:
Փաշինյանի խոսքով` իր հայտարարությունների մեջ կարող էին լինել նաև քաղաքական գնահատականներ, և դրանք ևս հետաքննվելու անհրաժեշտություն ունեն:
«ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը`արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե ինչ է արվելու արտագաղթը կանխելու համար։
Հիմնադրամը ծրագրի շրջանակում համագործակցում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ:
Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և վարել բանակցություններ այն դրույթների շուրջ, որոնց վերաբերյալ նախկինում ձեռք է բերվել պայմանավորվածություն:
«Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման [ինչ էլ որ անվանումը լինի, այսուհետ պայմանական՝ որոշման] գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով»:
Կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ազգային ժողովում պատասխանում են պատգամավորների հարցերին։
Հանքարդյունաբերության ոլորտում գործունեության թույլտվություն ունեցող 28 հարկ վճարողներից տվյալ ոլորտում փաստացի ակտիվ գործունեություն են ծավալում 2019 թվականին՝ 8, իսկ 2020 թվականին՝ 9 հարկ վճարողներ:
Նարինե Խաչատուրյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի հունիսի 11-ից։
Խնդիրների դեպքում այցելել սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ:
Հունվարի 20-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթին և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
Բանկն իր աջակցությունը կենտրոնացնել է մասնավոր հատվածի վրա, և այդ աջակցությունը 2020 թվականին կազմել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ընդհանուր ներդրումների ավելի քան 90 տոկոսը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։
Սա առաջին դեպքն է, երբ հայկական ֆուտբոլային ակումբը տարեկան կտրվածքով հայտնվում է 1000 խոշոր հարկատուների ցանկում։
Եկող գումարման հանձնաժողովի նախագահ ու ներկայիս ավագ անդամ, Սենատոր Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) հույս հայտնեց, որ նորընտիր նախագահ Բայդենը հետամուտ կլինի Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը ճանաչելու իր խոստմանը:
Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության եւ աջակցության ոլորտում պետք է լինեն մաքսիմալ արժանապատիվ, մաքսիմալ որակյալ եւ մաքսիմալ արդյունավետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2020 թվականի ամբողջ ընթացքում պետական բյուջե են վճարել 987 մլրդ 637 մլն դրամ հարկեր
Կողմերը քննարկել են Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությանն առնչվող հարցեր, կարևորել ծրագրի շարունակականության ապահովումը։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպքերի գերակշիռ մասով վճարումները կատարված են եղել օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ինչով էլ պայմանավորված՝ վարչական ակտերի հասցեատերերի համար առաջացրել են վերը նշված բացասական իրավական հետևանքները։
Այն զինթոշակառուները, ովքեր հնարավորություն չեն ունենա փաստաթղթերը ներկայացնել առձեռն, կարող են ուղարկել դրանք փոստով, հետևյալ հասցեով` ք. Երևան, Բաբայան փող. 4, ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն (հեռ. 010-28-74-41):
Նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:
Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ներկայացրել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Ըստ համաձայնագրի` ղազախական նավթամթերքը Հայաստան առաքվելու դեպքում ազատվելու է մաքսատուրքի գանձումից:
Փոխադրումների գործընթացից ստացած ընկերության եկամուտները տարեկան կտրվածքով կրճատվել են 6,2%-ով:
Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին աշխատում են Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր Շուկա, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Վանքի խաչմերուկ-Դրմբոն-Գետավան, Դրմբոնի խաչմերուկ-Մարտակերտ հատվածներում:
Հոգաբարձուների խորհրդի նախկին կազմից այժմ մնացել է միայն Ադամ Կաբլանյանը, որը նշանակվել էր այդ ամսաթվից հետո։
Էրեբունի վարչական շրջանում ստորգետնյա ջրերով լի տարածքում ապօրինի կերպով բարձրահարկ շենք կառուցելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։
Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 3016 է:
Մի գործընթաց է նախաձեռնվել ԵԱՏՄ անդամ երկրների շրջանակում, որի նպատակը գալիք չորս տարիների ընթացքում ծխախոտի արտադրանքի համար ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցումն է:
Նախագիծն ընդունվեց միայն` 101 ձայնով:
Նախագիծն ընդունվեց 82 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Որոնողական աշխատանքներն իրականացվել են Հադրութ, Վարանդա (Ֆիզուլի), Մեխակավան (Ջաբրայիլ), Կովսական (Զանգելան) ուղղություններով:
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Հայաստանում մինչ օրս գրանցվել է Կավասակիի 19 դեպք, ինչը կազմումը է գրանցված դեպքերի 0,01%-ը, և կավասակիանման համախտանիշի՝ 66 դեպք, ինչ կազմում է 0,04%։
Հեռարձակման ոլորտում ոչինչ չի փոխվել, եւ, մեծ իմաստով, պահպանվում է ստատուս քվոն։