Խորհրդարանի շենքի պատշգամբներում դիրքավորվել էին դիպուկահարներ։
Դատավորը մերժել է իրեն ներկայացված ինքնավացարկի միջնորդությունը։
Սեւուկն այդ օրն անհանգիստ էր: Մի տարի առաջ, երբ նոր էին գնել, վայրի ձիու պես անսանձ ու կամակոր էր: Կարենից բացի՝ ոչ ոք չէր համարձակվում մոտենալ նրան:
Կարինե Պետրոսյանը հայցադիմումում հիմնավորել է, թե ինչու է հենց ինքը Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ հայտարարություն հրապարակելու պահանջ ներկայացրել:
Վազգեն Մանուկյանը նշեց, որ շաբաթ օրը կլինի մեծ հանրահավաք։
«Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Այս մասին այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտնեց ընդդիմադիր գործիչ Գեղամ Մանուկյանը։
«Զգուշացնում ենք՝ վերահսկողությունը խստացվում է. հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»։
Անդրադարձավ տնտեսկան հարցերին՝ թանկացումներին, նշեց, որոշ ապրանքներ, որոնք էականորեն գնաճ են ունեցել։ Կոչ արեց իջնել ԱԺ-ից եւ պատասխանել ժողովրդին։
Արտգործնախարարները քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը շարունակական քայլեր ձեռնարկել հայ-իտալական քաղաքական երկխոսությունն առավել ամրապնդելու և հարստացնելու ուղղությամբ:
Ըստ Մանուկյանի՝ այսօրվա հանրահավաքի նպատկներից մեկն այն է, որ վարչապետը եւս մեկ անգամ մերժվի «հայոց զինված ուժերը գլխատելու իր ծրագրի մեջ, որը ձեռնտու է միայն թշնամիներին»։
Փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այսօր 3 ջոկատով իրականացնում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում:
Պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ։
Եթե խորհրդարանական ընդդիմության գործընկերներն ընդունեն առաջարկը, կունենանք արտահերթ խորհրդրանական ընտրություններ:
Վերջերս էլ առաջարկել ենք զուգահեռ քննարկել սահմանադրական բարեփոխումների հարցը և հնարավոր կիսանախագահական համակարգին վերադարձի հարցը:
«Եվ հենց դրա համար ենք երկխոսություն տանում, քանի որ մենք նույնպես ցանկանում ենք պարզել, թե որքան մարդ է Ադրբեջանում գերության մեջ, Բաքուն դա մեզնից լավ գիտի»։
Դուք որպես գերագույն հրամանատար ինչքան անադեկվատ որոշումներ եք կայացրել, որքան սահմաններ եք հատել, որ գլխավոր շտաբը որոշել է, որ ի վիճակի չեք երկիրը ղեկավարել:
Զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունները, մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ազգային ժողովում պատասխանում են պատգամավորների հարցերին։
Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին:
Արմեն Սարգսյանը նշել է, որ երկու երկրները համագործակցությունն առավել խորացնելու մեծ ներուժ ունեն: Նա վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումն ու ավանդը կունենա երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:
Հիշեցնենք՝ Վարազդատ Կարապետյանը դեռևս փետրվարի 16-ին էր հայտնել, որ դիմում է ներկայացրել Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդի պաշտոնից ազատվելու համար։
Նրա նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100 կմ հեռավորությամբ խափանելու համար:
Հայաստանի տարածքում մարտի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Քրեական գործի շրջանակներում իրականացվում են բազմածավալ դատավարական և քննչական գործողություններ:
Նա կարևորեց ինստիտուտում կադրերի ներհոսքի ապահովումը, կիրառական բնույթի ծրագրերի իրականացումը, հետազոտությունների ֆինանսավորման ծավալների մեծացումը:
Մեկ տարվա ընթացքում այս վարկային պորտֆելն աճել է մոտ 433 մլրդ դրամով կամ 12.4%-ով։
ԲԴԽ նախագահը հայցադիմումի հիմնավորումներին ծանոթացել է, սակայն գնահատական չցանկացավ հնչեցնել:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ:
Արցախյան պատերազմի հետեւանքով ադրբեջանցիներին անցած Կումայրի գյուղի բնակչությունն ամբողջությամբ տարհանվեց Հայաստան: Գյուղը 90-ականներին հիմնել էին լենինականցիները: 2020թ-ի տվյալներով Կումայրի-Շիրակ համայնքն ուներ 36 տնտեսություն:
Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով, ըստ ՊԵԿ-ի, աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում:
Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։
Արմեն Թովմասյանը ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալն էր:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերաբերյալ գլխավոր շտաբը վերլուծություն է կատարել։
Նշենք, որ մարտի 3-ին՝ 16։00-ին, Բաղրամյան պողոտայում նախատեսված է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։
Այս համատեքստում մտքեր են փոխանակվել նաև Արցախի բնակչությանը հումանիտար օգնության տրամադրման հնարավորությունների շուրջ:
մասնակիցների հետ քննարկվել են «Հիմնադրամների մասին» օրենքի, ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի տարընթերցումներին
Նիստի սկզբում Վարդազարյանն ասաց` չի պատասխանելու քաղաքական հարցերի, ինչն առաջացրեց պատգամավորների վրդովմունքը:
Որոշմանը կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ՝ 32 և ձեռնպահ՝ 4:
Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 3202 է։
Ընթանում է Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը։
2020թ. նոյեմբերի 23-ից մինչև օրս ինժեներասակրավորական խմբերը չպայթած զինամթերքից մաքրել են 1548 հեկտար տարածք, 484 կմ ճանապարհ, 1524 բնակելի շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ։
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում մարտի 2-ին բացվեց «Արցախի ձեռագրական արվեստը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Արցախի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի» ձեռագրերը: