Դեիզմը կրոնափիլիսոփայական տեսություն է, որը չի հերքում Աստծո գոյությունը, նրա կողմից աշխարհի ստեղծումը, սակայն չի ընդունում կրոնական ուսմունքները և դոգմաները։ Այդ տեսությունն հստակություններ չունի, սակայն մոտ է ագնոստիցիզմին:
Լրատվամիջոցներին տված հարզազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձնական վիրավորանքներ հասցրեց Հայաստանի վարչապետին։
Դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում, որտեղ վճռվելու է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը, մենք կտեսնենք, թե արդյո՞ք «հեղափոխական կառավարությունն» արտաքին քաղաքականության մեջ ունի նոր ռազմավարություն ու մարտավարություն:
Էրդողանի Թուրքիան վերադառնում է օսմանիզմի քաղաքականությանը և տարածքային հավակնություններ է ցուցաբերում իր նախկին տարածքների հանդեպ։ Դա մեծ մասամբ պայմանավորված է քրդական հարցով։
Դեկտեմբերի սկզբին ձևավորվելու է Հայաստանի 7-րդ խորհրդարանը։ Այն, թե որ կուսակցություններն են անցնելու խորհրդարան, բոլորին է հետաքրքրում, սակայն ինչ են ներկայացնում իրենցից այդ կուսակցությունները և ում շահերն է ներկայացնելու այդ խորհրդարանում...
Բոլթոնի այցը պետք է քննարկել Իսյաելի անտանգության կոնտեքստում, որը ԱՄՆ ներկայիս ղեկավարության կարևորագույն արտաքին քաղաքական ուղղություններից է։ Եվ այդ առումով Իրանից եկող վտանգները Իսրայելի համար առաջնային տեղ են զբաղեցնում։
«Իշխանության կուսակցություն» և «իշխող կուսակցություն» հասկացությունները միմյանցից պետք է տարբերել, դրանք տարբեր բովանդակություն ունեցող երևույթներ են։
Պոպուլիզմը բնորոշ է ժողովրդավարական երկրներին, որտեղ ընտրողների ձայների համար պայքար է ընթանում, սակայն զարգացած ժողովրդավարական երկրներում հասարակության գրագիտությունը ու քաղաքական պատրաստվածությունը սահմանափակում է դրա չարաշահումը և...
Իրանի համար ճակատագրական ընտրություն կատարելու փուլն է մոտենում. կամ զիջել իր աշխարհաքաղաքական դիրքերը, կամ մնալ ներքաղաքական լուրջ ռիսկերի, ինչպես նաև խորացող տնտեսական սանկցիաների տակ։
Այժմ Հայաստանում սկսվում է քաղաքական ու հոգեբանական մանիպուլյացիաների ժամանակաշրջան։
Մարդկանց վրա հնարավոր չէ ներազդել` դիմելով նրանց բանականությանը, պետք է նրանց վրա ազդել պնդումներով, որոնց հանդեպ վերաբերմունքը կախված է առաջնորդի անձից՝ ինչպես է նրան վերաբերվում զանգվածը։
Իրավիճակը կարելի է նկարագրել հետևյալ կերպ․ Փաշինյանի և Քոչարյանի միջև քաղաքական օրակարգ ձևավորելու համար պայքար է սկսվել։
Ապրիլ ամսից սկսած` Հայաստանի կառավարման համակարգում ոչ բնականոն վիճակ է ստեղծվել։ Ըստ էության, Սահմանադրությունը մասամբ է գործում։
Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որի մասն են կազմում Հայաստանն ու առհասարակ Հարավային Կովկասը, մեծ փոփոխությույունների շեմին է։
Հանրության մեծ մասին միավորում է նաև նախկին իշխանություններին պատժելու գաղափարը՝ նախկինում կատարված ընտրակեղծիքների, ժողովրդական ընդվզումները ուժի միջոցով ճնշելու, խոշոր չափերի կոռուպցիայի համար։
Հայաստանը սկսել է ինքնուրույն գործոն դառնալ, ինչի հետ հաշվի կնստեն ռեգիոնալ գերտերությունները։ Սուվերեն երկրներին միշտ լուրջ են վերաբերվում։
Կորցնելով Հայաստանը` նրանք վերջնականապես կկորցնեն Հարավային Կովկասը, որը կանդրադառնա իրենց անվտանգության ու էներգակիրների շուկաների վրա` ի դեմս միջինասիական էներգակիրների` Ադրբեջանով անցկացվելիք ուղիների։
Ձևավորվող աշխարհում բոլորը սկսում են առաջնորդվել իրենց նեղ շահերով, և ամեն մեկն ինքը պետք է իր գլխի ճարը տեսնի։
Վերջին ժամանակներն Ադրբեջանում տարօրինակ իրադարձություններ են կատարվում` հոսանքազրկումներ, քաղաքական մահափորձեր, տեխնոլոգիական աղետներ, զինավարժություններ, որոնց արդյունքների մասին գնահատականները շատ զուսպ են: Ադրբեջանական մամուլում սկսել...
«Խորքային պետության» մասին կան տարբեր պատկերացումներ, բայց պետության կայունության համար պետք է արժեքների որոշակի համակարգ լինի, սկզբունքներ, պետական գաղափարախոսություն, որոնք անհրաժեշտ են` լուծելու այն խնդիրները, որոնց համար հասարակությունն ապստամբեց,...
Հեղափոխություններն ավելի խորքային երևույթներ են, քան օրինականության հարցը, որովհետև հեղափոխություններն առաջ են բերում նոր օրենքներ, նոր ինստիտուտներ, նոր փիլիսոփայություն և աշխարհայացք։
Խնդիրը Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի հարցը չէ, որի հանդեպ կա բացասական հանրային կարծիք, այլ այն, որ անձերի փոփոխությունը պետք է հիմնավորվի եկեղեցական բարեփոխումների կոնկրետ ծրագրերով։ Հակառակ դեպքում անձերի փոփոխությունը կարող է է´լ ավելի...
Այն քաղաքական համակարգերն են կայուն, որտեղ քաղաքացիական հասարակությունը ցանկացած պարագայում անկախ է, իսկ հիմնական կուսակցությունները նույն արժ֊եքային համակարգում են։
Հայաստանում տեղի ունեցած կառավարափոխությունը քաղաքական համակարգի խորքային և անշրջելի ռեֆորմների վերածելու համար մի քանի նոր օրենքի անհրաժեշտություն կա: Դրանց շարքում «Կուսակցությունների մասին» նոր օրենքն է, որը կարևորագույն նշանակություն...
Ետհեղափոխական շրջանում նախկին և ապագայի համար հույսեր փայփայող «էլիտան» այդպես էլ չհասկացավ, թե ինչու հանրությունը դուրս եկավ փողոց և չի հասկանում, որ վերադարձի շանսերը հավասար են զրոյի` անկախ նրանից, թե իրեն ինչպես կդրսևորի նոր կառավարությունը։
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, իսկ ոմանց կարծիքով` դեռևս կառավարափոխությունը, ակտուալ դարձրեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր ֆորմատի ստեղծման անհրաժեշտությունը։
Ժամանակն է, որ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ հանդես գա և զգուշացնի, որ բավական է Իսրայելը հայերի ողբերգությունը որպես գործիք օգտագործի իր նպատակներին հասնելու համար՝ կա´մ թող ճանաչի, կա´մ այդ հարցը մոռանա։ Քաղաքականության...
Սերժ Սարգսյանը փորձել է սեփականաշնորհել այն ունեցվածքը, որը պատկանում էր իրեն որպես «քաղաքական մարմին», այլ ոչ թե որպես «բնական մարմին»։ Այսինքն` Հայաստանում այդ «մարմինների» տարանջատման մասին իրավական ու հանրային գիտակցությունը դեռևս սաղմնային...
Հայաստանի իրադարձությունները չափազանց լուրջ մտահոգություններ են առաջացրել Կրեմլում: Մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ հանրապետական պատմագավորներից ոմանք պնդում էին, որ «ժողովրդի թեկնածուի» վարչապետ դառնալու դեպքում կա աշխարհաքաղաքական...
Եթե ՀՅԴ-ն չլիներ իշխող կոալիցիայի երկու անդամներից մեկը, ապա այդ կոչը կարելի էր անտեսել, սակայն ՀՅԴ-ն նման պաշտոնական կոչով հանդես չէր գա, եթե այդ առաջարկը չհամաձայնեցներ իր գործընկեր կուսակցության, իհարկե` նաև Արմեն Սարգսյանի հետ։
Ամերիկյան «Ֆրիդոմ Հաուս» (Freedom House) կազմակերպությունը հրապարակել է «Անցումային փուլում գտնվող երկրներ 2018» զեկույցը, որտեղ ուշագրավ որակումներ կան Հայաստանի իշխանության, ձևավորվող նոր համակարգի և անձամբ Սերժ Սարգսյանի մասին։
Հայաստանում ձևավորված կառավարման մոդելը ամբողջովին համապատասխանում է ժամանակակից ավտորիտար ռեժիմների չափորոշիչներին։
Արևմտյան շատ վերլուծաբաններ Թրամփի «Ամերիկան առաջնահերթ է» կարգախոսը համեմատում են Վուլֆովիչի դոկտրինի հետ:
Հայաստանի ընտրական գործընթացներում ներգրավվում են հազարավոր մարդիկ` գործարարներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, դատավորներ, դատախազներ, իրավապահ մարմինների վերին օղակների ներկայացուցիչներ: Նրանք բոլորը պաշտպանում են իրենց սեփականությունը,...
Հայաստանի բոլոր ընտրությունների ժամանակ լուծվում են սեփականության ձեռքբերման և վերաբաշխման խնդիրները, սակայն յուրաքանչյուր ընտրությունից հետո ստեղծվում են նոր հարաբերություններ և նոր քաղաքական խճանկար:
Հայաստանում արագ տեմպերով ընթացող փոփոխությունների տրամաբանությունը հանրության կողմից չի ընկալվում և ճիշտ չի գնահատվում: Հիմնական տեսակետն այն է, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը պահպանելու համար փոխեց Սահմանադրությունը: Չվիճելով այդ տեսակետի...
Քաղաքապետարանում ցուցաբերված անհամաչափ ագրեսիան ընդամենը խմբակային վախի դրսևորում էր:
Փետրվարի 16-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձել է IDC-CDI՝ Միջազգային Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ: ՀՀԿ-ի այդ ընտրության շուրջ հրապարակային քննարկումներ և դեբատներ չեն եղել:
Համագումարի ժամանակ Ալիևը նշել է նաև այդ ստրատեգիական նպատակին հասնելու մեթոդոլոգիան․ «Հայաստանը դուրս է մնացել բոլոր տարածաշրջանային պրոյեկտներից։ Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական...
Հայաստանում ԱՄՆ դեսպանը և ԵՄ ներկայացուցիչը համառորեն պնդում են, որ Հայաստանը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, և կարծես թե մոտենում է այն ժամանակը, որ այդ պայքարը պետք է կոնկրետ դրսևորումներ ստանա: Հայատանի իշխող քաղաքական վերնախավի (և ոչ միայն...
Ինչ է նշանակում «ստվեր» պատերազմի ու շրջափակման մեջ գտնվող, սահմանափակ մաքսակետեր ունեցող երկրում, որի բոլոր ելքերը գտնվում են լավ կազմակերպված վարչարարական հսկողության տակ: Դա նշանակում է, որ «ստվերը» վերահսկվում է և ունի կազմակերպված բնույթ:
Արմեն Սարգսյանի նշանակումը (ընտրությունը) նույնպես պետք է դիտարկել որպես բիզնես նախագիծ, որովհետև նրա անցած ուղին կապված է վառելիքի շուկայում խոշոր գործարքներում միջնորդի դերակատարության հետ:
Ամենահետաքրքիրն այն է, որ հենց պարսիկներն են Մերձավոր Արևելքի ամենաաշխարհիկ ժողովուրդը և ձգտում են աշխարհիկ կարգերի, իսկ հոգևորականների մեջ ամենաառանցքային դերակատարները ադրբեջանական ծագում ունեցողներն են:
Իրանի փլուզումը կարող է ավելի մեծ աշխարքաղաքական ճգնաժամ ու քաոս առաջացնել, քան Խորհրդային Միության կամ Հարավսլավիայի փլուզումը: Նման սցենարի դեպքում տասնյակ տարիներով կարող ենք հայտնվել գլոբալ քաոսում, որտեղ Աֆղանստանի իրավիճակը մանկական խաղ...
Թուրքիայի նոր քաղաքականությունը անմիջականորեն ազդելու է նաև Հարավային Կովկասոի իրավիճալի վրա` ստիպելով Ադրբեջանին կողմնորոշվել եղբայրական Թուրքիայի ու Իսրայելի միջև:
Գլխավոր իրադարձություններն առջևում են, սակայն, կարծես թե, 2018-ի ապրիլին չեն կատարվելու: Անցումը խոստանում է լինել «սահուն», սակայն հետագա զարգացումները, ըստ ունեցած փորձի, լի են անակնկալներով:
Մոտակա հեռանկարում ավելի են լարվելու ԱՄՆ-Թուրքիա և ԱՄՆ-Իրան հարաբերությունները: Մյուս կարևոր խնդիրը դա ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ապագան է:
ԵԱՏՄ-ԵՄ Հայաստանում ծավալված երկընտրանքի քննարկումները հիշեցնում են Կիևյան Ռուսիայի իրավիճակը՝ չունենալավ իշխանության լեգիտիմության աշխարհայացքային հայեցակարգ և հանրության համար ընդունելի «Կարգ», ստիպված հրավիրում ես մի որևէ արտաքին ուժ,...
Հայաստանում սեփականացվում է ամեն ինչ, ինչը կարող է եկամուտ բերել։ Դրանք կարող են լինել հանրային տարածքները, անտառներն ու ընդերքը, պետական բյուջեն, մրցակցի ունեցվածքը և այլն։