«Ես ու մյուս ախպերս Գոհարին կտանք պարապելու, այսպես չենք թողնի, ուզում եմ գոնե իր անուն-ազգանունը գրել իմանա: Նա լավ երեխա է, բայց տնից դուրս չենք հանում, եթե հանենք դուրս` իհարկե, կշփվի մարդկանց հետ: Ինքը սիրում է խաղալ, շփվել: Այս ընթացքում, որ դասատուի...
Չոր հաշվարկներով, 2011 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Ռիտա Սարգսյանն ունի 8 մլն դրամ ավելի շատ գումար, քան Սերժ Սարգսյանը:
Արդեն մեկ ամիս է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանի հետ նամակագրության մեջ եմ, ինչ է թե հանձնաժողովը պետք է տրամադրի մի քանի բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի և եկամուտների հայտարարագրերի տվյալները:
Երեկ ուժեղ անձրեւից առաջացած սելավաջրերը խլել են մարզի Նոր Ամանոս գյուղի բնակիչ 15-ամյա Կարեն Գալոյանի կյանքը: Նրա դին այսօր՝ ժամը 11.45-ի սահմաներում, փրկարարները գտել են տիղմերի մեջ` Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի այգեգործական հողամասերի տարածքում:
Դեռ խորհրդարանական ընտրությունները «չմարսած»` Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքում հունիսի 24-ին պատրաստվում են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիա կազմելու հետ կապված իր հստակ դիրքորոշումն արդեն հայտնել է, եւ որեւէ փոփոխություն չի լինելու: Թե սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարն անձամբ ինչ որոշում կկայացնի, դա արդեն քաղաքական-իրավական...
Այսօր ոստիկանության քննչական գլխավոր վարչության աշխատակիցներն ավարտել են Կոտայքի մարզի Արամուսի համայնքապետարանում փաստաթղթերի ստուգումը: Արամուսի ԲՀԿ-ական համայնքապետ Հրայր Նիկողոսյանը «Հետքին» տեղեկացրեց, որ համայնքապետարանի բոլոր փաստաթղթերն...
Մոտ երկու ժամ է` Կոտայքի մարզի Արամուսի համայնքապետարանի շենքը փակված է, եւ ներսում իրավապահները ստուգումներ են իրականացնում:
Նրա խոսքերով, եթե «վերեւներում» ցանկանում են լավ ապրել, պետք է «ներքեւն» էլ լավ ապրի, որ կարողանան բարգավաճել, իսկ թե ինչ է այդ մասին մտածում կառավարությունը` դժվարացավ ասել:
Ակնհայտ է, որ մարզպետների հրաժարականի դիմումներն իրենց սրտով էլ չէ, սակայն չէին կարող մնալ իրենց պաշտոններում: Նրանք կամ պետք է հրաժարվեն ԲՀԿ անդամությունից եւ լեզու գտնեն վարչապետի հետ, որպեսզի թողնի մնան իրենց տեղերում, հակառակ դեպքում պաշտոնանկությունն...
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, երբ ՀՀԿ շտաբը ղեկավարելու կապակցությամբ հրաժարական տվեց, աշխատանքից ազատվեցին նաեւ նրա հետ աշխատողները:
«Հետքի» հարցերին պատասխանում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը
ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի նիստում վարչապետի պաշտոնում առաջադրել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, և այն ընդունվել է միաձայն:
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրի համայնքապետ Մանվել Կամենդատյանը «Հետքին» տեղեկացրեց, որ այսօր 52-ամյա Վաչիկ Մելքումյանին վիրահատել են Բերդի զինվորական հոսպիտալում, և նրա վիճակը կայուն է:
Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանը կարծես հոգեպես չի տրամադրվել հրաժեշտ տալ ԱԺ նախագահի պաշտոնին: Թեև խորհրդարանի պաշտոնական կայքէջում որպես ԱԺ նախագահ արդեն ողջույնի խոսքով հանդես է գալիս Հովիկ Աբրահամյանը, ով հասցրել է ամիսների ընդմիջումից...
5-րդ գումարման Ազգային ժողովում կլինի 14 կին պատգամավոր՝ երկուսով ավելի, քան նախորդ գումարման խորհրդարանում: Բացի դրանից՝ ԱԺ նախագահությունում հայտնվել է կին. ԱԺ փոխնախագահ է ընտրվել Հերմինե Նաղդալյանը:
Լիլիթի աչքերն այսօր փայլում էին ոչ միայն երեխաների տոնի առիթով: Արարատի մարզի Սիփանիկ գյուղում ապրող աղջնակն իր կյանքի 11 տարիների ընթացքում առաջին անգամ առանձնասենյակ է ունեցել: Այն կահավորել է իր նախընտրած գույներով:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը նորընտիր Ազգային ժողովից լավ ակնկալիքներ ունի, քանի որ, ըստ նրան` «լավ ընտրությունների հետեւանք» է: «Առավել եւս հատկանշական է, որ լուրջ քաղաքական գործիչներ են ընդգրկվել Ազգային ժողովում»,- «Հետքի»...
«Շնորհավորում եմ, շնորհավորում եմ երեխաներին»,- պատասխանեց պատգամավորն ու հեռացավ: Իսկ երբ լրագրողուհիներից մեկը նրա հետեւից գնաց, որ վերջապես հարցի պատասխանը ստանար, Նահամետ Գեւորգյանը բարկացավ. «Եքա կնիկ ես, ի՞նչ ես ընկել հետեւիցս»:
«Ինչի մասին է խոսքը, ես հո առաջին անգամ չէ, որ աշխատում եմ Ազգային ժողովում: 1999 թ.-ից փոխվել են եւ նախագահներ եւ փոխնախագահներ, դրանք քաղաքական պաշտոններ են, որ որոշում են կուսակցությունները՝ ելնելով ընտրությունների արդյունքներից: Այնպես որ, այսօր...
ԲՀԿ-ն այդպես էլ չի հստակեցնում կառուցողական դաշտում գործելն իրենից ինչ է ներկայացնում. արդյոք կառուցողական ընդդիմադի՞ր են լինելու, թե՞ լրագրողների ասած` կառուցողական իշխանություն, սակայն ԲՀԿ-ական պատգամավորներն արդեն սկսել են թեթեւ «նշմարներով»...
ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես ՀՀԿ-ի ցուցակով մուտք գործեց խորհրդարան, երբ նախկինում վատ է արտահայտվել իշխանությունների եւ հատկապես` Սերժ Սարգսյանի հասցեին:
Այսօր Ազգային ժողովում Հովիկ Աբրահամյանը զրուցեց լրագրողների հետ եւ պատասխանեց նրանց հարցերին: Լրագրողներից մեկը Հովիկ Աբրահամյանին դիմեց «պարոն Նիկոյան», ինչին ԱԺ նորընտիր նախագահը արձագանքեց. «Պարոն Նիկոյանը դուք եք»:
ԱԺ պատգամավոր, Սամվել Ալեքսանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ շուկայի հետնամասի տանիքի փլուզումն իր հետ կապ չունի: «Շուկայի քանդվելու հետ ես կապ չունեմ: Հանձնաժողով է ստեղծվել, որ ուսումնասիրեն, տեսնեն, թե ինչից է քանդվել շուկան: Ես...
Քիչ առաջ ավարտվեց ԱԺ նախագահի ընտրությունը: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարեց, որ 131 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 110-ը:
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ԱԺ պատգամավորներն ընտրում են ԱԺ նախագահ: ՀՅԴ խմբակցությունից Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու ոչ ԱԺ նախագահի, ոչ էլ փոխնախագահների ընտրությանը:
Այսօր 5-րդ գումարման Ազգային ժողովը գումարեց անդրանիկ նիստը: Պատգամավորներից բացի ներկա էին նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:
«Առավոտ» օրաթերթի նախկին լրագրող, ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Մարգարիտ Եսայանն այսօր ստացավ իր պատգամավորական մանդատը: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ պատգամավորի խնդիրը պետք է լինի ճիշտ օրենքներ մշակելը:
Այսօր ՀՀԿ-ն գործադիր մարմնի եւ խորհրդի նիստեր է գումարել, որին մասնակցել է ՀՀԿ-ի վերնախավը` Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
Քիչ առաջ ՀՀԿ ու ՕԵԿ ղեկավարները հանդիպել և ստորագրել են կոալիցիոն նոր հուշագիր, որով ՕԵԿ-ը, փաստորեն, վերահաստատել է 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին կուսակցության դիրքորոշումը: Այս մասին «Հետքին»...
«Գիտեք, արդեն ասվել է, որ մենք կլինենք կառուցողական դաշտում, բայց մենք այլընտրանք ենք լինելու գործող իշխանություններին, որովհետեւ այսօր քաղաքական լծակները գտնվում են քաղաքական մեծամասնության, կառավարության մոտ»,- ավելացրեց Վարդան Օսկանյանը:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը այսօր պատգամավորական մանդատ ստանալու ժամանակ ասաց, որ ԱԺ նոր նախագահ ընտրելու համար իր թեկնածությունը չի քննարկվում, եւ կարծում է, որ ԱԺ հաջորդ նախագահը լինելու է Հովիկ Աբրահամյանը:
Իսկ նորընտիր պատգամավոր, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), մտնելով դահլիճ եւ տեսնելով Սամվել Ալեքսանյան-Ռուբեն Հայրապետյան-Մանվել Գրիգորյան-Սեդրակ Սարոյան խմբին, բացականչեց. «Էս ինչ լավ մասսա ա հավաքվել»:
«Միշտ բողոք ունեմ շոու բիզնես եւ աստղ բառերի նկատմամբ, որն իմ գործունեության 20 տարիների ընթացքում արտահայտել եմ: Հատկապես չեմ ընդունում, երբ լրագրողները պրիմիտիվ ակնարկ էին անում, թե շոու բիզնեսը մտել է Ազգային ժողով: Շոու բիզնեսը չի մտել Ազգային...
Ինչպես տեղեկացրել էինք, վաղը ՀՀԿ-ն խորհրդի եւ գործադիր մարմնի նիստ կգումարի եւ կհստակեցնի, թե ում է վստահելու Ազգային ժողովի եւ վարչապետի պաշտոնները: ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ, երեկ եւ այսօր իրերի հավաքմամբ է զբաղվել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:
Արդեն մեկ շաբաթից ավելի է, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի գերեզմաններին հարակից 8- րդ փողոցի բնակիչները ստիպված են խմել սոլյարայուղի՝ «սոլյարկայի» համով ջուր: Ծորակը բացելուն պես ջուրը «սոլյարկայի» հոտով «բուրում է»:
Արդեն հստակեցվել է, որ ՊԵԿ-ը լուծարվելու է եւ հարկային ու մաքսային մարմինները գործելու են առանձին եւ ունենալու են իրենց ղեկավարները: Հարկային ծառայության ղեկավարի պաշտոնում շրջանառվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի...
Երեկ Էջմիածին քաղաքի 33-ամյա բնակիչ Մարատ Սարգսյանը, ով «Առեքսիմբանկի» Էջմիածնի մասնաճյուղի վարկային բաժնի առաջատար մասնագետ է, տարադրամի փոխանակման հարցերի շուրջ վիճաբանել է նույն քաղաքի բնակիչ 48-ամյա Մայիս Խաչիկյանի հետ:
Մայիսի 30-ին ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ կգումարի եւ կորոշի վարչապետի եւ ԱԺ նախագահի պաշտոնների, ինպես նաեւ կադրային այլ հարցեր: Ինչպես տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, գործադիր եւ օրենսդիր մարմինների ղեկավար պաշտոնները մնալու...
Հայաստանում դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են ՏՄՊՊՀ աշխատակիցները, օրինակ՝ այցելել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին կամ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ձեռնարկությունները կամ նրանց առանձնատուն եւ ստուգումներ իրականացնել կամ «քչփորել»...
Ըստ Արտակ Շաբոյանի՝ իր ղեկավարած հանձնաժողը կարող էր ավելի խիստ միջոցներ ձեռնարկել, այն է՝ դիմեր դատարան, որպեսզի ապահովվի հայցը եւ արգելանք դրվի «Լուսակերտի» գույքի կամ ֆինանսական միջոցների վրա, սակայն այդ քայլին չեն գնացել, քանի որ իրենց նպատակը...
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Հետքին» տեղեկացրին, որ այսօր ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ՀՅԴ-ի համամասնական ցուցակից երկու հոգի` գործող պատգամավոր Արտյուշա Շահբազյանը եւ կրթության ազգային ինստիտուտի հայագիտության եւ սոցիալ- մշակութային...
«Կարծում եմ, որ Ազգային ժողովում դեռեւս անելիք ունեմ»,- ավելացրեց Հովհաննես Սահակյանը:
Ոսկեհատի համայնքապետը Գարեգին Բ-ի եղբայրն է` Գեւորգ Ներսիսյանը: Նա մեզ հետ զրույցում ամենեւին չանդրադարձավ դպրոցի խնդիրներին, ասելով, թե իրենց համար առաջնահերթ է միայն դպրոց տանող 600 մետր ճանապարհի ասֆալտապատումը:
Երբ արդեն հստակեցվեց, որ ԲՀԿ-ն մաս չի կազմելու կոալիցիոն կառավարությանը, կառավարությունում պաշտոնները բաժանվելու են ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ, քանի որ վերջինս լինելով բացարձակ մեծամասնություն` ցանկացել է կոալիցիա կազմել հենց ՕԵԿ-ի հետ: Այս պահին դեռ...
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Հետքին» տեղեկացրին, որ այսօր ԲՀԿ համամասնական ցուցակից 28 անձինք ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ:
Ինչպես տեղեկաացրել էինք, այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը նիստ է գումարել, սակայն այն սկսվել է նախատեսվածից մեկ ժամ շուտ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀԿ-ականները մեկ ժամ «շտապել» են ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի`...
ՀԱԿ-ը դեռ որեւէ մեկնաբանություն չունի ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ, ըստ որի` ԲՀԿ-ն չի մասնակցի կոալիցիոն կառավարությանը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
«Вечер перестает быть томным»,- քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանն այսպես մեկնաբանեց կոալիցիա չկազմելու ԲՀԿ-ի հայտարարարությունը: Նա չցանկացավ մանրամասնել, սակայն նշեց, որ ասված արտահայտությունը վերաբերում է ամբողջ Հայաստանին....