Արա Այվազյանն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ գերիների և խաղաղ բնակչության հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների և հաշվեհարդարի բազմաթիվ դեպքերի վրա:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվական կապն ավելի արդյունավետ դարձնելու և զինծառայողների մասին ճշգրտվող յուրաքանչյուր տեղեկություն օպերատիվ կերպով հարազատներին հաղորդելու վերաբերյալ:
«Առանձին փաստահավաք գործունեություն ենք իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի»:
Գերիների, անհետ կորածների, անօթեւան դարձած քաղաքացիների, պետական համակարգի կառավարման ճգնաժամի, ստեղծված իրավիճակներից ելքեր գտնելու եւ այլ հարցերի շուրջ «Հետք»-ը զրուցել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ։
Ինչպես հայտնում է ՄԻՊ գրասենյակը, ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը մեծ ծավալի են, առկա են պատերազմական հանցագործությունների ակնհայտ հատկանիշներ՝ էթնիկ ատելության շարժառիթներով: