Կան բավարար ապացույցներ, որոնք հաստատում են Ադրբեջանի զինված ուժերի հանցավոր գործողությունները խաղաղ բնակչության դեմ։
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հասցեական հայտարարություն է արել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ոտնձգությունների վերաբերյալ։
«Չլեգիտիմացնենք Ալիեւի ռեժիմը եւ չֆինանսավորենք նրա սպառնալիքները՝ գազ գնելով, սանկցիաներ կիրառենք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ նիստ հրավիրելով»,-ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը։
Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Այս պահի դրությամբ հավաքված փաստերը նաև վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են Կապան համայնքի Ներքին հանդ, Շիկահող ու Սրաշեն գյուղերի ուղղությամբ:
Պաշտպանը խոստացել է պարբերաբար գործընկերներին տեղեկացնել իրերի ընթացքի վերաբերյալ և խնդրել զրուցակիցներին համարժեք գնահատել իրադարձությունները։
Գազի մատակարարման վերջին համաձայնագիրը, որը ԵՄ-ն ստորագրեց Ադրբեջանի հետ, միայն ամրապնդեց Բաքվի կոշտ դիրքորոշումը։ Ադրբեջանը, հավանաբար, փորձում է թուլացնել Հայաստանը և հասնել իր ինքնիշխանության ներքո այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը։
ԱԳ նախարարը նշել է, որ հատկապես ստեղծված իրավիճակում հայկական կողմն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների ակտիվ ներգրավումը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խնդրանքով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Երևան և Բաքու։