Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղում խմելու ջրի հարցը շարունակում է առաջնահերթ մնալ, բայց մայիսին դրան ավելացել է կենցաղային նպատակների և անասունների համար Ախուրյանից մղվող ջրի բացակայությունը, ինչը զայրացնում, երբեմն էլ հուսահատեցնում...
Վ. Մարտոյանը մեզ հայտնեց, որ ցանկանում է ոչ միայն հոսանքի հարցը լուծել, այլեւ որոշակի գումար ստանալ ներքին հարդարման համար: Ըստ տնօրենի՝ օգոստոսին լուծելու են այս հարցը, մարզպետ Աշոտ Սիմոնյանը խոստացել է աջակցել:
Խանեն 20 տարեկանից գուլպա է գործում: Սովորել է մորից և հարևաններից: Մայրը վարժ էր գործում: Այն տարիներին գուլպաներն ամուսնացող աղջկա օժիտում էին դնում: Թե՛ մայրը, թե՛ Խանեն երբեք չեն վաճառել գործած գուլպաները, միշտ նվիրել են: Ասում է, որ բացի գուլպայից՝...
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Հետքի» կազմակերպած «Օգնենք Թլիկի դպրոցին» նախաձեռնությունը մեծ արձագանք ստացավ մեր ընթերցողների կողմից:
Թլիկի հիմնական դպրոցում աշխատող ուսուցիչները լավատես չեն գյուղի ապագայի հարցում. նշում են, որ արտագաղթի արդյունքում մի օր գյուղն ամբողջությամբ կդատարկվի, եթե իշխանությունները շարունակեն անտեսել սահմանապահ բնակավայրը: Նրանց դժվար է հակադարձել:
Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի եզդիաբնակ Թլիկ գյուղի դպրոցում խնդիրներն ավելի շատ են, քան աշակերտների թիվը:
Թլիկում հարսանիք է: 18 տուն ունեցող գյուղի համար տարվա իրադարձություններից մեկն է: Մեքենաների անցուդարձի հետքերը երևում են ցեխոտ ճանապարհներին: Հարսին Էջմիածնի գյուղերից մեկից են բերելու: Դպրոցում մանկավարժներից մեկն ասում է՝ 20 տարին մեկ են գյուղում...
Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակո գյուղում հատ ու կենտ մարդիկ են երևում, բայց Քուբարենց տան մոտ աշխուժություն է. «շարժական» խանութն է եկել գյուղ, կանայք առևտուր են անում: Զուգահեռ սպասում են թոնրի կրակը նորից թեժանա, որ Քուբարի հացը թխեն: 30 րոպե առաջ...
Արագածոտնի մարզի Թլիկ եզդիաբնակ գյուղը 1993-ից խմելու ջուր չունի, ջուրը գնում են ջրատար մեքենայից, իսկ ոռոգման ջուրը, որն օգտագործում են անասունի ու կենցաղի համար, ստանում են Ախուրյան գետից՝ պոմպով: Գյուղացիները երկուսի համար էլ վճարում են: Բացի...