ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էմոն Գիլմորի գլխավորած պատվիրակությունը հունիսի 12-ին հանդիպեց Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` հարավկովկասյան տարածաշրջան կատարած այցն սկսվեց ու ավարտվեց հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած սադրիչ դիվերսիոն գործողություններով, որոնց հետևանքով զոհվեց Հայաստանի չորս զինծառայող, և ութ հոգի...
Սեյրան Օհանյանի խոսքերով՝ ուժերի հավասարակշռության, մեր զինծառայողների պատրաստվածության և մարտական բարձր ոգու շնորհիվ է, որ դիվերսիոն գործողություններ ձեռնարկած հակառակորդը, տալով կորուստներ, դիմել է փախուստի. «Մեր սահմանամերձ գյուղերի, խաղաղ...
Սաֆարյանը համոզված է, որ մեր կողմից տրվող սիմետրիկ պատասխանները` 3 սպանված զինվորի փոխարեն 5 սպանված զինվոր, կարող են կոտրել ադրբեջանցիների քաղաքական կամքը, սակայն դա հարցի լուծում չէ: Ռազմական արկածախնդրությանը ռազմական քայլերով պատասխանելը...
Մենք չենք ցանկանում իրավիճակի սրում, բայց անպատասխան չենք թողելու մեր քաղաքացիների, պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված որևէ գործողություն: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ստացել են խիստ հրահանգ ցուցաբերել զսպվածություն...
Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմաններում, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում հակառակորդը երեք տարբեր ուղղություններով ձեռնարկել է ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերը գրավելու ռազմագործողություն:
Հունիսի 4-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում վիրավորված 5 զինվորների՝ Մուշեղ Նուրբեկյանի, Իգիթ Հովհաննիսյանի, Մաքսիմ Մելքոնյանի, Սեդրակ Շահբազյանի, Արտակ Մնացականյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ...
Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից Ադրբեջանի պետական և քաղաքական հաստատությունների նկատմամբ հանրահայտ համատարած վերահսկողության պայմաններում կասկած չի կարող հարուցել այն փաստը, որ տվյալ սադրանքը պատվիրել էր անձամբ նախագահ Ալիևը:
Ս.թ հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը ԱՀ ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին անգամ խախտել ՀՀ պետական սահմանը: ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել...