Օրերս Ձեր թերթում տպագրված «Հայրենադարձ ամերիկահային Հայաստանում զրկել են սեփականության իրավունքից» հոդվածի ընթերցումից հետո իմ պարտքն եմ համարում ընթերցողին տեղեկացնել հետևյալ պարզաբանումը:
Ամերիկահայ Օշին Փիրումյանին հայաստանյան դատական համակարգը զրկել է Նորքի հեռուստաաշտարակից ներքեւ ձգվող 2500 քմ հողատարածքի նկատմամբ օրենքով գրանցված սեփականության իրավունքից: