HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցվել են

Առողջապահության նախարարության և Շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» դեղագործական ընկերության երկարատև բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել ընկերության արտադրած և դեղագործական կազմակերպությունների կողմից Հայաստան ներմուծված հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնել: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» ընկերության կողմից մշակվել է «Հիվանդների աջակցություն» ծրագիրը, որի նպատակն է օգնել կրծքագեղձի, արգանդի պարանոցի, ձվարանների, կոլոռեկտալ, երիկամաբջջային, թոքերի և գլխուղերի քաղցկեղ ունեցող հիվանդներին` ավելի հասանելի դարձնելով թիրախային բուժումը հերսեպտին և ավաստին դեղերով: 

Ստորև ներկայացվում է նշված դեղերի շուկայական գները (ՀՀ դրամով)`

- Հերսեպտին 440մգ. նախկին գին`  590 000, նոր գին`  530 000

- Ավաստին 100մգ.  նախկին գին` 152 000,  նոր գին` 105 000 

- Ավաստին 400մգ.  նախկին գին` 598 500,  նոր  գին` 410 000:

ԱՆ-ն ավելացնում է, որ «ՀոֆՖման Լյա Ռոշե»  դեղագործական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter