HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գրիգորյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այս մասին հաղորդում է անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները, կարևորել են ՀԱՊԿ շրջանակում համաճարակի հաղթահարման ուղղությամբ համագործակցությունը, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրույցի ընթացքում կողմերը ընդգծել են համաճարակի հաղթահարման շրջանում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների միջև ակտիվ կապի պահպանման անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter