HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկարաձգվել է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների գործունեության դադարեցումը

Քանի որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները երկարաձգվել են, ոստիկանությունը նույնպես, մինչև սահմանափակումների ավարտը, շարունակում է դադարեցնել անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը: Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության +374 10 37-02-64, +374 11 37-02-68, +374 11 37-02-43 հեռախոսահամարներին կամ թողնել հաղորդագրություն [email protected] էլ. փոստի հասցեին՝ հետադարձ կապի համար նշելով իրենց հեռախոսահամարը:

Մեկնաբանություններ (1)

Անահիտ
Խնդրում եմ ասեք ում պետքե դիմել :Տղաս սովորում է Ռուսաստանի Դաշնությունում պետական քնությունները հետաձգել են մինչև օգոստոս իսկ անձնագիրի ժամկետը լրանում է հունիսին :Ինչ անել և ում դիմել:Նախապես շնորհակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter