HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիայի սենատում Արցախի անկախության ճանաչման բանաձևի նախագիծ է ներկայացվել

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծ քվեարկության ներկայացնել: Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

«Նախագիծը ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համընդհանուր միաձայնությունը»,- նշել է Մայիլյանը:

Սենատում նախագիծը կքննարկվի նոյեմբերի 25-ին։ «Միայն անկախությունը կարող է կայուն կերպով երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու ազատությունները` թուրքական իսլամիստական ​​նվաճողականության դեմ հանդիման»,-իր թվիթերյան հաշվում գրել է նախագծի համահեղինակ, ֆրանսիացի սենատոր Բրունո Ռետայրոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter