HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Հուլիսի 29-ին՝ ժամը 15։20-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանա­պարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին բախվել են Hyundai (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1966 թ.) և Opel (վարորդ՝ Գ․ Բ․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ Hyundai մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկն արգելափակվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Hyundai մակնիշի ավտոմեքենյաի ուղևորներ Ս․ Մ․-ն (ծնված 1971 թ.), Մ․ Մ․-ն  (ծնված 1996 թ.) և Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, Hyundai մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Ղ․-ին (ծնված 1992 թ.) դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter