Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սահմանել է ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվող դրոշմակնիքի ձևը:
Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի՝ համամասնական և մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուների, Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների և տարածքային կառույցների ղեկավարների համատեղ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ առաջին...
Երեկ տեղի ունեցավ կարևոր մի իրադարձություն. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող մի քանի կուսակցություն որոշեցին ստեղծել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ:
Ապրիլի 5-ին արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները Մանկավարժական համալսարանի քիմիական նյութերի պահեստից քիմիական նյութերի մեծ քանակություն տեղափոխեցին Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազատական ինստիտուտ, որի հետ նախօրոք պայմանավորվածություն...
Մենք` Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժող բրիգադների մասնակիցներս, պայքարում ենք մեր երկրում օրենքի գերակայության սկզբունքի կայացման համար: Յուրաքանչյուրը, ով հավատում է, որ ընդհանուր ջանքերով և համարձակ գործողություններով մենք...
Լիտվան առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 1991 թ.: Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ: Լիտվան առաջինն է բալթյան երկրներից, որ դեսպանություն է հիմնել Երևանում...
2011 թվականին զանգվածային լրատվամիջոցների մասնակցությամբ քննվող զրպարտության եւ վիրավորանքի մեղադրանքով 37 գործից 30-ը շարունակվեց 2012-ին: Այս տարվա առաջին եռամսյակի ամփոփված տվյալներով՝ այդ գործերից 6-ի քննությունն ավարտվել է ՀՀ դատական համակարգում,...
Բնության պահպանությունը այսօր ինչպես ամբողջ մարդկության, այնպես էլ Հայաստանի հասարակության առջև ծառացած առանցքային խնդիրներից է: Հայաստանի տարածքի սակավությունը, անտառածածկ տարածքների անբավարարությունը թույլ չեն տալիս ունենալ գերհագեցած հանքային...
Ապրիլի 5-ին Օձունի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում, ինչպես և Հայաստանի մնացած սրբավայրերում մեծ հանդիսությամբ նշվեց Ավագ հինգշաբթին՝ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրը:
ԿԳՆ-ի տեղեկացմամբ՝ անցյալ տարի հայաստանցի դպրոցականները միջազգային օլիմպիադաներում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Աստղագիտություն», «Ֆիզիկա» առարկաներից:
ՀՀ ոստիկանությունը հանրապետությունից մշտապես բացակայող ՀՀ քաղաքացիների հաշվառում չի վարում: «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում հստակ ամրագրված է ռեգիստրում մշակվող բնակչի անհատական տվյալների ցանկը, իսկ 6-րդ հոդվածում՝...
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական աշխատանքային շրջայցը Նորք-Մարաշ վարչական շրջանում էր: Այս վարչական շրջանն, ի տարբերություն մայրաքաղաքի մյուս վարչականների, բաղկացած է բացառապես մասնավոր տնատիրություններից, ինչն իր հերթին որոշակիորեն...
«Հանրապետության դպրոցների 2/3-րդը այսօր կահավորված է ժամանակակից լաբորատորիաներով: Խնդրի վերջնական լուծումը նախատեսված է մոտ ապագայում»,- այսօր Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ապրիլի 2-4-ին Բաքվում անցկացված «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ժամանակ Իլհամ Ալիևի խիստ ագրեսիվ ու հակահայկական ձևակերպումները, նաև հայերին «ֆաշիստներ» անվանելը «սառը ցնցուղ» էին եվրոպացիների համար:
Արմավիրի մարզպետ, ՀՀԿ անդամ Աշոտ Ղահրամանյանը նույնպես արձակուրդի դիմում է ներկայացրել և պաշտոնապես ապրիլի 2-ից արձակուրդի մեջ է: Սակայն այս պահին նա իր աշխատասենյակում հանդիպումներ է ունենում: Օրեր առաջ էլ նա իր սենյակում հավաքել է համայնքապետներին...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ կեղծված դեղորայքային պատրաստուկները դեղորայքի համաշխարհային շուկայի շուրջ 10%-ն են կազմում, իսկ նախկին խորհրդային հանրապետություններում՝ շուրջ 20%-ը:
Մենք՝ ներքոստորագրյալ բնապահպանական կազմակերպություններս, ծանոթանալով ՌԻՈ+20” առաջընթացի գնահատման ՀՀ ազգային զեկույցի բնապահպանական մասին, չենք կարող համաձայնվել այն մտքի հետ, որ Հայաստանի Հանրապետությունում զգալի առաջընթաց է տեղի ունեցել բնապահպանական...
Քիչ առաջ Աջափնյակ թաղամասի քաղաքացիներից մեկը «Հետքին» տեղեկացրեց, որ համար 156 դպրոցի մոտ տեղակայված ՀՀԿ-ի շտաբում ընտրողներին «Սուրբ Զատիկի օրվա կապակցությամբ» հավկիթ են բաժանում:
Այսօր Երևանի թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովը քննարկել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Սամվել Ֆարմանյանի դիմումը և մերժել այն: Նշենք, որ Ս. Ֆարմանյանը հանձնաժողովին բողոք էր ներկայացրել ՀԱԿ-ի թեկնածու Վլադիմիր Կարապետյանի դեմ՝ պատճառաբանելով,...
Մի շարք նախարարների տեղակալներ, վարչության պետեր, մարզպետներ ու մարզպետների տեղակալներ և այլ պաշտոնատար անձինք ներկայացրել են արձակուրդ ձևակերպելու դիմում և մինչև մայիսի 6-ը լինելու են արձակուրդում:
Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ մարտի 31-ին ժամը 13:00-ից Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող անձանց ապրիլի 5-ին միանում են հետևյալ քաղաքացիները.
Կառավարության կայքի հաղորդմամբ՝ որոշման արդյունքում կստեղծվեն ներդրումային ծրագրի իրականացման նպաստավոր պայմաններ, իսկ Երևանի ջերմաէլեկտրակայանի հարակից տարածքում ջերմատների կառուցմամբ կապահովվի բուսաբուծական արտադրանքի շուրջօրյա արտադրություն,...
«Մենք հարկային և մաքսային հավաքագրման, ինչպես նաև սոցիալական ապահովության վճարների ծրագիրն ամբողջությամբ կատարել և նույնիսկ գերակատարել ենք։ Հավաքվել է 177 մլրդ դրամ, ինչը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7 մլրդ 570 մլն դրամով։ Այսպիսով,...
«Մասնավոր հատվածի հետաքրքրությունը չափազանց մեծ է, և մենք ֆինանսական միջոցներ ենք հատկացնում, ինչը Գյումրու տեխնոպարկին հնարավորություն է տալու մասնավոր հատվածի հետ ծրագրեր իրականացնել։ Դա նշանակում է, որ մայիսին կսկսենք շենքի շինարարությունը»,-...
ՀՀ քաղաքացիների գանգատներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է որպես փոխհատուցում վճարել 63 հազար 545 եվրո, 120 հազար ԱՄՆ դոլար և 29 մլն 520 հազար դրամ։
Ապրիլի 5-ին «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ, 42-ամյա Միսակ Ստեփանյանը, բնակելի գոտու լվացարանում կախվելով, ինքնասպան է եղել: 2011 թ. մայիսին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Միսակ Ստեփանյանին դատապարտվել էր 7 տարի ազատազրկման...
Ապրիլի 4-ին ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 3 երիտասարդի: Նրանք խոստովանել են, որ մարտի 25-ի գիշերը Գյումրիի մանկական հիվանդանոցի շինհրապարակից գողացել են տարբեր տեսակի 2.200 մետր էլեկտրալար:
Աուդրոնիուս Աժուբալիսն իր անկեղծ ուրախությունն է հայտնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ակտիվ և հաջող բանակցային գործընթացում Հայաստանի հաջողությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ իր համոզմամբ, Հայաստանը ուժեղ քայլեր է անում ԵՄ-ի հետ մերձեցման...
Ընտրությունների ֆոնը կապահովի երեք քաղաքական ուժ՝ «Օրինաց երկիր»-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» տանդեմը:
Եթե ցանկացած կարգի թուրք պաշտոնյա (ինչպես և ցանկացած այլ անձ) համարձակվի Սլովակիայի տարածքում հերքել Հայոց ցեղասպանության փաստը, ապա անմիջապես կպատժվի մինչև 5 տարվա ազատազրկմամբ:
Եվ քանի դեռ իշխանական հիերարխիկ ամենացածր աստիճանին կանգնած կատարածուն նայում է բարձրից ու իրավունք է վերապահում պետական մտածողություն քարոզել իրենից շատ ավելի համալիր ունակություններով օժտված ձեռներեց մարդուն, մենք միշտ մնալու ենք ժամանակի ետնաբակում:
Ինքնությունը չպարզված անձը 2010թ. հունիսի 23-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանում կատարված 39 գործարքների իրականացմամբ գողության եղանակով Կ. Պետրոսյանի բանկային քարտի հաշվեհամարից հափշտակել է 3 685 757.40 ՀՀ դրամ գումար՝ վերջինիս պատճառելով առանձնապես...
Հայ եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիրքորոշումը Հայաստանի բնապահպանական խնդիրների շուրջ պահի հրամայական է:
Ապրիլի 4-ին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ այցելեցին Շիրակի մարզ։ Գյումրիում Ա. Երիցյանը ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու անձնվիրաբար կատարելու և ձյան գերության մեջ հայտնված...
Ապրիլի 4-ին պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը հեռախոսազանգեր է ստացել թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովի քարտուղարից, ապա նախագահից, ովքեր տեղեկացրել են, որ նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված, Հայաստանի հանրապետական...
Ապրիլի 4-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզում՝ Վանաձորի «Ինֆեկցիոն հիվանդանոց» բժշկական կենտրոնի մոտ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ ամբողջությամբ...
Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մ. Վ. Լիունը, դիմելով ՀՀ ոստիկանությանը, հայտնել է, որ 2011թ. սկզբին «Match.com» ծանոթությունների կայքի միջոցով ծանոթացել է ոմն Նաիրա Գյուլիջանյանի հետ: Վերջինս, չարաշահելով Մ. Վ. Լիունի վստահությունը «Moneygram» դրամական համակարգի միջոցով...
Ըստ ՀՀԿ-ականների՝ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններից հետո կարող է զբաղեցնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղղակի երկխոսությունը ամենևին էլ անհնարին չէ: Այսպիսի գրեթե սենսացիոն եզրահանգման հեղինակը Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին է:
Արարատի մարզի գյուղացիներն անելանելի դրության մեջ են հայտնվել: Չնայած արդեն գարուն է, սակայն մարզի սառնարանային տնտեսություններում պահեստավորված մեծ քանակությամբ խաղողը չի իրացվում:
Բենզին ներկրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Ֆլեշի» նախագահ Բարսեղ Բեգլարյանը «ՀԺ» թղթակցի հետը զրույցում ասել է, որ բենզինի գնի բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկայում նավթի գնի աճով: «Միայն և միայն դա է պատճառը»,- ասել է Բեգլարյանը:
«Առավոտի» տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանում են գտնվում ռուսական շուրջ մեկ տասնյակ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք հանդիպումներ են ունենում Հայաստանի իշխանական վերնախավի հետ: Մասնավորապես, նրանց ընդունել է վարչապետ Տիգրան...
Բանից պարզվում է՝ ՕԵԿ կանանց համաժողովի ժամանակ Հեղինե Բիշարյանը բառացիորեն ասել է. «...դրա համար, ի դեմս Արթուր Բաղդասարյանի, մեր կուսակցությունում կանայք շատ են...»: