Դիլբարյանը համաձայնեց՝ տարածքն իսկապես փոքր է, բայց չգիտի, թե ինչու է ամենամեծ ընտրական տեղամասին նման փոքր և անհարմար տարածք հատկացվել։
Հանձնաժողովի նախագահը պարզաբանեց․ «Հանձնաժողովի անդամը չհասցրեց դրոշմակնիքը փակցնի ծրարի վրա, ընտրողն ինքը բացեց արկղը և գցեց ծրարը»,- ասաց Միքայելյանը և հավելեց՝ խախտումն արձանագրված է, հաշվարկի ժամանակ քվեաթերթիկն անվավեր կճանաչվի։
Տարեցները դժվարանում էին հետևել քվեարկության կանոններին՝ ընտրախցում գրիչ փնտրելով կամ քվեաթերթիկը ծրարի մեջ ծալած դնելով։ Ոմանք էլ ընտրախցից դուրս էին գալիս՝ ծրարի հետ դուրս բերելով նաև նետելու ենթակա քվեաթերթիկները։
Կարապետյաններն առաջարկում են ժամանակակից ձուլարաններ կառուցել, որպեսզի պղինձը վերամշակվի Հայաստանում, ու բնակչությունն ապրի դրա հաշվին։
Հետընտրական կոալիցիա կազմելու մասին էլ, ասաց՝ դեռ չեն մտածում, որովհետև այս փուլում ժողովրդի ընտրության հարցն է որոշվում։ Բայց հետագայում, եթե պահանջ լինի, կմիանան՝ իրենց պայմաններով։
Նման խորիմաստ մտքեր այստեղ էլի կան, բայց դժվար դրանք որևէ մեկին այսօր ոգեշնչեն․ անմխիթար պայմաններում ընկալումները միանգամից փոխվում են։
Ախթալայի հանքափորներից այն մարդիկ, որոնք առավել տեղեկացված են, ակտիվ և առանց կաշկանդվելու ներկայացնում են կոմբինատում տիրող իրավիճակը, հնարավոր է՝ թիրախավորվեն և վերջնականապես մնան առանց աշխատանքի։
Փորձեցինք պարզաբանում ստանալ ԼՀԿ-ից, բայց՝ ապարդյուն։ Տարբեր օրերի մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան մնացին։