«Սիթի Բայք» անվանումով ծրագիրն առերևույթ հանդիսացել է ֆինանսական բուրգ, որտեղ անձի կողմից եկամտի ստացումը պայմանավորված է եղել բացառապես ծրագրում գումար ներդնելով և նոր անձանց ներգրավելով, և որևէ ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացվել։
Փաստացի, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունուն իրականացված ծառայողական քննությունը և դրանց արդյունքը բավարար չեն եղել Ժորա Մոսինյանին աշխատանքից ազատելու կամ լիազորությունները կասեցնելու համար։
Մեր այն դիտարկմանը, որ Ժորա Մոսինյանի անունը կայքում նշված է եղել նաև որպես գումարի ստացող, Ջուլիետան ասաց, որ չգիտի՝ խոսքը նույն Ժորայի մասին է, թե ոչ։
«Սիթի բայք»-ի կայքում վերալիցքավորման բաժնում որպես գումար ստացող նշված է Ժորա Մոսինյանի անունը։ «Հետքը» պարզել էր, որ Ժորան Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնի օպերլիազոր է։
Գրել էինք նաև, որ «Հետք»-ի՝ «Սիթի բայք»-ի մասին հոդվածի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հայտնի դարձավ նաև, որ կայքը փակվել է, իսկ մարդիկ կորցրել են իրենց ներդրած գումարները։
Երեկ հայտնի դարձավ, որ կայքը փակվել է, իսկ մարդիկ կորցրել են իրենց ներդրած գումարները։
«Սիթի բայք»-ի կայքէջի վերալիցքավորման բաժնում որպես գումար ստացող նշված է Ժորա Մոսինյանի անունը։ Պարզեցինք, որ նա Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնի օպերլիազոր է։
Կենտրոնական բանկի զգուշացումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: