Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:
Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ կինը վրաերթի է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկով:
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։