Հանրահավաքի մասնակիցները Եվրամիությունից եւ միջազգային հանրությունից պահանջեցին՝ դադարեցնել անգործությունը եւ ագրեսորին ու հարձակման ենթարկվածին հավասար հարթության վրա դնելու իրենց քաղաքականությունը։
«Հետքի» մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ՝ վիրավորը 1967 թ․ ծնված Ժորիկ Մարտիրոսյանն է (Շենգավիթ)։ Վիրավորումը ստացել է ազդրի շրջանում։
Ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան:
Դավիթը բանակ էր զորակաչվել 2021թ-ի հուլիսին։ Ծառայել է Էջմիածնի զորամասերից մեկում, հետո տեղափոխվել է Կապան։ Սեպտեմբերի 24-ին կլրանար նրա 20 ամյակը։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարստացման հնարավորությունները, մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության խորացման և առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ:
Կողմերը նշել են, որ միջազգային հարթակներում պարբերաբար տեղի ունեցող շփումները երկուստեք հնարավորություն են ընձեռում քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ծանոթանալ արդի խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին:
Այցի շրջանակում նախարարն ու մարզպետը եղել են նաև Ջերմուկի առողջության կենտրոնում, զրուցել բուժսպասարկում ստացող զինծառայողների հետ։
Սեպտեմբերի 20-25 Հայաստան կայցելի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատիրակությունը։ Այս մասին տեղեկացնում է e-gov.am-ը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտային ցանկացած իրավիճակ առաջացնում է ՌԴ-ի լուրջ մտահոգությունը, Մոսկվան կողմերին կոչ է անում հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։