Դատախազությունը Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ հետ կնքել է հաշտության համաձայնություն, որով 323 մլն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքը հանձնվել է Հայաստանին։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կարապետ Գուլոյանի և նրան փոխկապակցված անձանց։ Այս մասին հաղորդում են Գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ Կարապետ Գուլոյանի և Ռոզա Ծառուկյանի շահերը դատարանում պաշտպանել է փաստաբան Հարություն Հարությունյանը:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում
Հաշվի առնելով գումարի մեծ չափը՝ դատախազը հետաքրքրվեց, թե որևէ պայմանագիր կնքվե՞լ է վկայի հոր և Կարապետ Գուլոյանի միջև։ Վկան ասաց, որ նման պայմանագիր իր իմանալով՝ չի եղել և ներանց հարաբերություններն այնքան լավ են եղել, որ դրա կարիքը չի եղել։