Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոն իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի անշարժ գույքերն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով այն:
Ազգային ժողովն այսօր քննարկում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկտմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու գլխավոր դատախազի երեք միջնորդագրերը։
Գլխավոր դատախազը Խորհրդարանի քննարկման է ներկայացրել պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին առաջին միջնորդագիրը։
Աննա Բադալյանը Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դուստրն է, իսկ Ժակ Պիեռ Ֆովոն՝ Հայաստանում Ֆրանսիայի նախկին հյուպատոսը:
Երրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք: