Այս օրենսդրական նախագիծը կգործի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների լենդ-լիզի օրենքին նման, երբ ԱՄՆ-ն իր դաշնակիցներին մատակարարում էր սպառազինություն, ռազմական տեխնիկա և պարեն, առանց կանխավճարի և երկարաժամկետ վճարման պայմանով։
Լիտվական սեյմը Ռուսաստանի զինված ուժերի, նրա քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիան ճանաչել է ցեղասպանություն, ինչպես նաև կոչ արել ատեղծել հատուկ միջազգային քրեական տրիբունալ։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում մարտական գործողությունների զարգացմանը։
Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևի վրա հարձակվել են խորհրդային զինվորների գերեզմանին ծաղիկ դնելու փորձի ժամանակ՝ նրա վրա լցնելով կարմիր ներկ։ Այդ մասին փոխանցում է РИА Новости-ն։
Մեծ յոթնյակի երկրները տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում են անցկացրել, որի արդյունքներով հայտարարություն է ընդունվել, համաձայն որի այդ երկրները վերահաստատել են Ուկրաինային աջակցության մեծացումն ընդդեմ Ռուսաստանի դեմ պատերազմի։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում մարտական գործողությունների զարգացմանը։
Խերսոնի «նոր վարչակազմի» ներկայացուցիչը հայտարարել է, որ Խերսոնի մարզն արդեն իսկ համագործակցում է Ռուսաստանի հետ։ «Մենք… մեզ զգում ենք ինչպես մեկ միասնություն Ռուսաստանի շրջանների հետ»,- հայտարարել է նա։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունները գտնվում են ստագնացիայի վիճակում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսեյ Զայցևը։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում ընթացող իրադարձություններին։