ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հիմքով 2008 թվականից ի վեր դատարան մուտք է եղել ընդամենը մեկ գործ 2013 թվականին։
Սահմանադրական դատարանն էապես բարձրացրեց լրատվական աղբյուրների պաշտպանվածության այն շեմը, որ սահմանված էր «Զանգվածային լրատվության մասին» օրենքով։
Դեռևս գերակշռում են տպագիր մամուլի դեմ բերված հայցերը` շատ քիչ զիջելով ընդդեմ լրագրողների հայցերին: Միաժամանակ, լրագրողների` որպես հայցվորների թիվը, ի համեմատություն 2014 թվականի, չի աճել:
Այս պահի դրությամբ դեռ ոչ մի անձնավորության մեղադրանք չի առաջադրվել, ոչ մեկը չի ձերբակալվել կամ կալանավորվել։
2014թ. հոկտեմբերից 2015թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են։ Ավելին, դրանք դարձել են առավել կոշտ, համակարգված բնույթի և նպատակաուղղված:
Այս թվերը, ընդհանուր առմամբ, մոտ են նախորդ տարվա վիճակագրական թվերին, որը նշանակում է, որ դատական պրակտիկան կայուն է։
Ներպետական պրակտիկայում վերջերս տեղի ունեցան աննախադեպ իրադարձություններ լրագրողական աղբյուրների բացահայտման ուղղությամբ, որոնք նախկինում գրեթե երբեք չէին կիրառվել իշխանությունների կողմից։
Դատարանները հետևողականորեն մերժել են լրատվամիջոցների ու լրագրողների դեմ ներկայացված ակնհայտ անհիմն գանգատները:
Շատ առցանց լրատվամիջոցներ, այդ թվում՝ նաև բլոգերներ, լայնորեն խախտում են այլոց հեղինակային իրավունքները: