HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղեգնաձոր-Վայք ճանապարհին ավտովթարի հետևանքով մարդ է զոհվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 15:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: 

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 128-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անատոլի Ա., ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ավտոկռունկի օգնությամբ դուրս բերել գետից և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter