HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծ Մասրիկ գյուղում բեռնատար է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին՝ ժամը 18:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Գնել Թ., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter