Տալվորիկ գյուղի վարչական տարածքում ական է հայտնաբերվել
Ապրիլի 11-ին` ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի վարչական տարածքի հողատարածքներից մեկում հայտնաբերվել է ական: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը ТМ-62П հակատանկային ուսումնական ական է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։
Պաշտպանության նախարարության N զորամասի սակրավորները տեղում վնասազերծել են ականը պայթեցման եղանակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել